Երկկողմ հարաբերություններ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ընդհանուր տեղեկություններ
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է 1991թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 7-ին:
1992թ. փետրվարին ԱՄՆ-ն դեսպանություն է հիմնել Երևանում:
1992թ. մարտին ՀՀ-ն դեսպանություն է հիմնել Վաշինգտոնում:
1995թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
2023թ. փետրվարի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:
2021թ․ հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է Լիլիթ Մակունցը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է, որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում: 2019թ. հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացել են նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի` ընդլայնելով համագործակցության ոլորտները: 2019թ. մայիսին Երևանում կայացել է ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը։ Միացյալ Նահանգների աջակցությամբ հաջողությամբ իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը՝ մասնավորապես օրենքի գերակայության հաստատման, դատաիրավական համակարգի բարելավման և կոռուպցիայի դեմ պայքարում:
1992 թվականից Հայաստանում գործում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), որն իրականացնում է փոքր ձեռներեցության խրախուսման, էներգաջրամատակարարման կարգավորման, մարդասիրական օգնության, իրավական դաշտի բարելավման, գյուղատնտեսության և զբոսաշրջության աճի և այլ բնույթի բազմաթիվ ծրագրեր: Միացյալ Նահանգները Հայաստանին մարդասիրական և տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորն է:
Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ակտիվ դեր է խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում:
Այցեր
ԱՄՆ
2022 թ. մայիս |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2022թ․ հունվար |
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան |
2021թ․ սեպտեմբեր |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2020թ․ մարտ |
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան |
2020թ․ հոկտեմբեր |
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան |
2019թ. սեպտեմբեր |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2019թ. հունիս |
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան |
2019թ․ հուլիս |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |
2019թ. հոկտեմբեր |
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան |
2019թ․ ապրիլ |
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան |
2018թ. հունիս |
Նախագահ Արմեն Սարգսյան |
2018թ․ հունիս |
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան |
2017թ․ սեպտեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2016թ. մարտ-ապրիլ |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2016թ. հոկտեմբեր |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2015թ. մայիս |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2014թ. սեպտեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2013թ. սեպտեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2013թ. հունիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2012թ. փետրվար |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2012թ. սեպտեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2012թ. մարտ |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան |
2012թ. մայիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդայան |
2012թ. դեկտեմբեր |
Վարչապետ Տիգրան Սարգսյան |
2011թ. սեպտեմբեր |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2011թ. մայիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2010թ. ապրիլ |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2009թ. նոյեմբեր |
Վարչապետ Տիգրան Սարգսյան |
2009թ. մայիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2008թ. հուլիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2008թ. հոկտեմբեր |
Վարչապետ Տիգրան Սարգսյան |
2007թ. մարտ |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2007թ. հոկտեմբեր |
Վարչապետ Սերժ Սարգսյան |
2006թ. մարտ |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2005թ. հունիս |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2004թ. հունիս |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2003թ. փետրվար |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2001թ. մարտ |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2001թ. ապրիլ |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2000թ. հունիս |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2000թ. ապրիլ |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
1999թ. հոկտեմբեր |
Վարչապետ Վազգեն Սարգսյան |
1999թ. ապրիլ |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
1997թ. հունվար |
Վարչապետ Արմեն Սարգսյան |
1994թ. օգոստոս |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
1993թ. հուլիս |
ԱԳ նախարար Վահան Փափազյան |
1991թ. նոյեմբեր |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
Հայաստան
2022թ. սեպտեմբեր |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի |
2022թ. հունիս |
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդ |
2022թ. հուլիս |
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնս |
2022թ. հոկտեմբեր |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայս |
2021թ․ նոյեմբեր |
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոն |
2021թ հունիսի |
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքեր |
2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր |
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության այց |
2019թ. սեպտեմբեր |
ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփըր |
2019թ. մայիս |
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթ |
2019թ. հուլիս |
Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիս |
2018թ. փետրվար, մայիս |
ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինք |
2018թ․ մարտ |
ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական և բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերս |
2018թ. հոկտեմբեր |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն |
2018թ. դեկտեմբեր |
ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրման |
2017թ. սեպտեմբեր |
ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Էդվարդ Գրեսսեր |
2017թ. սեպտեմբեր |
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության աշխատանքային այց |
2017թ. հուլիս |
ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանի |
2017թ. հոկտեմբեր |
Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի ներկայացուցիչների պատվիրակության այց |
2016թ. փետրվար |
ԱՄՆ փոխպետքարտուղար Վ.Նուլանդ |
2016թ. նոյեմբեր |
ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ Մայքլ Քարփենթեր |
2016թ. հունվար |
ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու տնօրեն Չարլզ Կուպչան |
2016թ. հուլիս |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստա |
2015թ.փետրվար |
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ ՎիկտորիաՆուլանդ |
2015թ․ ապրիլ |
Ջեյքոբ Ջ. Լյու, Ֆինանսների դեպարտամենտի քարտուղար |
2014թ. ապրիլ |
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած խորհրդարանական պատվիրակություն |
2013թ. սեպտեմբեր |
Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզ |
2012թ. հունիս |
Պետքարտուղար Հիլլարի Քլինթոն |
2012թ. հոկտեմբեր |
Պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբին |
2012թ. հոկտեմբեր |
Ռազմական նավատորմի քարտուղար Ռեյ Մաբուս |
2012թ. դեկտեմբեր |
Մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմ Մելիա |
2011թ. փետրվար |
Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգ |
2011թ. մայիս |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննես |
2011թ. հոկտեմբեր |
Պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլիամ Բըրնս |
2010թ. փետրվար |
Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգ |
2010թ. հուլիս |
Պետքարտուղար Հիլլարի Քլինթոն |
2009թ. հունիս |
Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Գորդոն |
2009թ. հուլիս |
Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգ |
2008թ. հունիս |
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամեր |
2008թ. հունիս |
Առևտրի քարտուղարության շուկաների հասանելիության և համապատասխանության հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Բոհիգյան |
2008թ. հոկտեմբեր |
Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդ |
2006թ. մարտ |
Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդ |
2005թ. հոկտեմբեր |
Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդ |
2004թ. մարտ |
Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջ |
2001թ. դեկտեմբեր |
Պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆիլդ |
1999թ. հոկտեմբեր |
Պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբըթ |
1992թ. փետրվար |
Պետքարտուղար Ջեյմս Բեյքեր |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առևտրային հարաբերությունների մասին (ստորագրվել է 1992թ. ապրիլի 2-ին, ուժի մեջ է մտել 1992թ. ապրիլի 7-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ներդրումների խրախուսման մասին (ստորագրվել է 1992թ. ապրիլի 2-ին, ուժի մեջ է մտել ստորագրման պահից)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների Խաղաղապահ կորպուսի ծրագրի մասին (ստորագրվել է 1992թ. սեպտեմբերի 24-ին, ուժի մեջ է մտել ստորագրման պահից)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ներդրումների փոխադարձ քաջալերման և պաշտպանության մասին (ստորագրվել է 1992թ. սեպտեմբերի 23-ին, ուժի մեջ է մտել 1996 թ. մարտի 29-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին (ստորագրվել է 1997թ. փետրվարի 28-ին, ուժի մեջ է մտել ստորագրման պահից)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին (ստորագրվել է 2000թ. հուլիսի 24-ին, ուժի մեջ է մտել 2002թ. նոյեմբերի 25-ին)
- Հայաստանի Հանրապետության ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի և ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական, տեղեկատվության փոխանակման և համագործակցության համաձայնագիր (ստորագրվել է 2007թ. փետրվարին)
- Ավիացիայի անվտանգության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2007թ. հոկտեմբերին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիր (ստորագվել է 2008թ. նոյեմբերին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև Երևանի Որակի միջազգային դպրոցի կարգավիճակի մասին համաձայնագիր (ստորագրվել է 2009թ. հոկտեմբերի 5-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև գիտության և տեխնոլոգիանների բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2009թ. նոյեմբերի 3-ին)
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2010թ. սեպտեմբերին)
- Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիր (2015թ. մայիսի 7)
- Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի կիրառումը դյուրացնելուն ուղղված համագործակցության մասին համաձայնագիր (2018թ. փետրվարի 12)
- Շրջանակային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի կառավարության միջև համագործակցության մասին (2019թ. սեպտեմբերի 24)
Արձանագրություններ
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2001թ. հունիսի 11-ին կնքված` թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին (ստորագրված 2003թ. ապրիլի 14-ին և 2008թ. սեպտեմբերի 19-ին)
Հուշագրեր
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև հայ-ամերիկյան աշխատանքային խմբի մասին համագործակցության հուշագիր (ստորագրվել է 2000թ. հունվարի 27-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև սոցիալական և առողջապահական կարիքները բավարարելու բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2000թ. օգոստոսի 16-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերին հայ ուսանողների մասնակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2006թ. մարտի 3-ին)
Այլ
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի վերաբերյալ (հայտագրերի փոխանակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 30-ին, 2005թ., ուժի մեջ է մտել 2006թ. հոկտեմբերի 16-ին)
Առևտրատնտեսական կապեր
Մինչև 2019թ. Հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությունը համակարգվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի (US-Armenia Task Force, USATF) կողմից, որը տարեկան գումարել է մեկ նիստ (որոշ դեպքերում այդ ժամանակացույցը խախտվել է)` փոխադարձաբար երկու երկրների մայրաքաղաքներում:
2019թ. հայկական կողմի առաջարկով էականորեն ընդլայնվել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի օրակարգը, ինչով և սկիզբ է դրվել նոր ձևաչափին` Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը (USASD): 2019թ.-ի մայիսին Երևանում կայացել է ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը։
2020թ․ ընթացքում Ռազմավարական երկխոսության նիստերը եղել են առցանց՝ COVID-19 համավարակով պայմանավորված։
Առևտրաշրջանառություն (հզ. ԱՄՆ դոլար)
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
Ներմուծում (ըստ առևտուր անող երկրի) |
|
2019 |
53909.0 |
280321.0 |
358157.7 |
2020 |
67855.0 |
84207.1 |
78338.1 |
2021 |
81799.0 |
125610.4 |
137230.2 |
2022 |
78197.1 |
386 519.2 |
4621.2 |
Արտահանվող հիմնական ապրանքատեսակները՝
սպիրտ և սպիրտային ապրանքներ, գորգեր և հատակի տեքստիլ ծածկոցներ, ադամանդներ և այլ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ, ալյումին:
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակները՝
ավտոմեքենաներ (մարդատար և բեռնատար), բջջային հեռախոսներ և կապի այլ սարքավորումներ, համակարգիչներ, հագուստ, միս և մսամթերք:
Թարմացված է՝ 29.03.2023թ.