Երկկողմ հարաբերություններ
Ուրուգվայ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 27-ին:
2020 թ. հունվարի 13-ին Ուրուգվայում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել Ալիսիա Ապրահամեան Քելեքը:
2021 թ. նոյեմբերից Երևանում գործում է Ուրուգվայի դեսպանությունը։
2022 թ. հունվարի 11-ին Հայաստանում Ուրուգվայի պատվավոր հյուպատոս է նշանակվել Արմեն Հայրապետյանը։
2022 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը։
2024 թ. մարտի 21-ից Մոնտեվիդեոյում գործում է Հայաստանի դեսպանությունը:
2024 թ. նոյեմբերի 13-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը:
Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունեց և դատապարտեց Ուրուգվայը։ 1965թ.-ի ապրիլի 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը:
Այցեր
Ուրուգվայ
2024 թ. մարտ |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2023 թ․ դեկտեմբեր |
Նախագահ Վահագն Խաչատուրյան |
2022 թ. օգոստոս |
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան |
2020 թ. մարտ |
Ազգային ժողովի ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյան (այդ պահին՝ փոխնախագահ) |
2014 թ. հուլիս |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2013 թ. նոյեմբեր |
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան |
2011 թ. մայիս |
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ |
2002 թ. մայիս |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2000 թ. մայիս |
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
1994 թ. մայիս |
Արտաքին գործերի նախարար Վահան Փափազյան |
1992 թ. հունիս |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
Հայաստան
2024 թ. օգոստոս |
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերա |
2021 թ. օգոստոս |
Արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Կառլոս Բուստիյո Բոնասսո |
2019 թ. օգոստոս |
Արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոա |
2014 թ. դեկտեմբեր |
փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորի |
2013 թ. նոյեմբեր |
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուիս Պորտո |
2013 թ. նոյեմբեր |
զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյան |
2012 թ. մայիս |
Արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրո Լեմես |
1998 թ. սեպտեմբեր |
Գլխավոր ասամբլեայի ներկայացուցիչների պալատի նախագահ Խայմե Տրոբո |
1997 թ. հոկտեմբեր |
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կառլոս Պերես դել Կաստիլյո |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին (ստորագրված 04.05.1994 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև դիվանագիտականև ծառայողական անձնագրեր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի միմյանց տարածքներ այցելելու մասին hամաձայնագիր (ստորագրված10.1997 թ.)
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ուրուգվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև մշտական երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին արձանագրություն (ստորագրված 23.05.2000 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված 23.05.2000 թ.)
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսմանև փոխադարձաբար պաշտպանության մասին (ստորագրված05.2002 թ.)
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարարության միջև ագրոարդյունաբերության բնագավառում համագործակցության մասին (ստորագրված 06.05.2002 թ.)
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին (ստորագրված 06.05.2002 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված 12.11.2013 թ.)
- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր (ստորագրված 09.07.2014 թ.)
- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված 09.07.2014 թ.)
- Շրջանակային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև համագործակցության մասին (ստորագրված 09.07.2014 թ.)
- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված 09.07.2014 թ.)
- Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին համաձայնագիր (ստորագրված 19.08.2022 թ.)
- Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության և Հանրապետության Համալսարանի (Ուրուգվայ) միջև 2024 և 2025 ուսումնական տարիների հայերենի դասընթացների կազմակերպման շուրջ Հատուկ Համաձայնագիր (ստորագրված 22.03.2024 թ.)
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հանրային կրթության ազգային վարչակազմի միջև կրթության ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 24.11.2024 թ.)
Արձանագրություններ
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև մշտական երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին (ստորագրված 23.05.2000 թ.)
Համատեղ հայտարարություններ
- Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Խորխե Բտաժե Իբանյեսի կողմից պաշտոնական բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն (ստորագրվել է 06.05.2002 թ.)
- Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Խոսե Մուխիկայի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն (ստորագրվել է 09.07.2014 թ.)
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Ուրուգվայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2019 |
20.4 |
1.4 |
2020 |
0.3 |
162.2 |
2021 |
27.4 |
6.2 |
2022 |
9.7 |
116.6 |
2023 |
10.6 |
1136.2 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝
միս և մսամթերք:
Թարմացված է՝ 27.11.2024թ.