Երկկողմ հարաբերություններ

Ուզբեկստան Ուզբեկստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1995թ. հոկտեմբերի 27-ին:

2019թ. Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):

Այցեր Ուզբեկստան

2023թ. ապրիլ

ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյան (աշխատանքային այց)

2022թ.հոկտեմբեր

ՀՀ ԱԺ նախագահ Ա.Սիմոնյան (աշխատանքային այց)

2017թ.ապրիլ

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (աշխատանքային այց)

2002թ.

ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյան

Այցեր Հայաստան

2024թ. հոկտեմբեր

ՈւՀ Վարչապետ Ա.Արիպով (աշխատանքային այց)

2023թ. հուլիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:

Իրավապայմանագրային դաշտ

Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև ստորագրվել է 8 երկկողմ փաստաթուղթ:

  • «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության և Ուզբեկստանի Հանրապետության ավտոտրանսպորտի նախարարության միջև ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում փոխհարաբերությունների մասին» համաձայնագիր– ստորագրվել է 1992 թ. օգոստոսի 20-ին (ք. Երևան)
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր- ստորագրվել է 1993 թ. փետրվարի 23-ին (ք. Տաշքենդ)
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և կենտրոնական բանկի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության և կենտրոնական բանկի միջև 1992 թվականի փոխադարձ հաշվարկներով պարտքային պարտավորությունների մարման և միջկառավարական վարկի մշակման կարգի մասին» համաձայնագիր– ստորագրվել է 1993 թ. փետրվարի 23-ին (ք. Տաշքենդ)
  • «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ուզբեկստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 1993 թվականի հաշվարկների կազմակերպման մասին» համաձայնագիր– ստորագրվել է 1993 թ. փետրվարի 23-ին (ք. Տաշքենդ)
  • «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ուզբեկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր– ստորագրվել է 1995 թ. փետրվարի 17-ին (ք. Մինսկ)
  • «Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրություն– ստորագրվել է 1995 թ. հոկտեմբերի 27-ին (ք. Մոսկվա)
  • «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» արձանագրություն– ստորագրվել է 2002 թ. հունիսին (ք. Տաշքենդ)
  • «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին» հուշագիր- ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 1-ին

Առևտրատնտեսական կապեր

2023թ. օգոստոսի 3-4-ը ք. Տաշքենդում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայաստանա-ուզբեկստանյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Հայաստանի և Ուզբեկստանի միջև առևտրաշրջանառության ծավալներ

2020-2024թթ. (ԱՄՆ դոլար)

 

արտաքին առևտրաշրջանառություն

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2024 (հունվար-հոկտեմբեր)

26,2 մլն

9,2 մլն

17 մլն

17 մլն

2023

35,6 մլն

9,3 մլն

26,7 մլն

26,3 մլն

2022

27,7 մլն

6,2 մլն

23,8 մլն

21,5 մլն

2021

13,4 մլն

3 մլն

12 մլն

10,4 մլն

2020

7,6 մլն

3 մլն

6 մլն

4,6 մլն

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Տրիկոտաժե պաստառներ, ապակե իրեր, բամբակի մանվածք, էլեկտրական ջեռուցիչ, էլեկտրասարք տարածքի և բնահողի տաքացման, այլ կենցաղային էլեկտրատաքացնող սարքեր, սուլֆատներ, շիբեր, պերօքսոսուլֆատներ (պերսուլֆատներ)։

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Դեղամիջոցներ, բժշկության մեջ կիրառվող սարքեր և հարմարանքներ, պահածոյացված միրգ, ընդեղեն, հատապտուղ, արյուն՝ հակաշիճուկ, պատվաստանյութ, աճեցրած մանրէներ, էթիլային սպիրտ։

Թարմացված է՝ 23.12.2023թ.

Տպել էջը