Երկկողմ հարաբերություններ

Վենեսուելա Վենեսուելա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թ. հոկտեմբերի 30-ին:

2009 թվականից Ռուսաստանի Դաշնությունում Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության  դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։

2023 թվականի մարտի 17-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը (նստավայրը՝ ք. Մոսկվա):

2023 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Բրազիլիայում դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը՝ Բրազիլիա)։

Վենեսուելայի խորհրդարանը 2005 թ. հուլիսի 14-ին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Այցեր
Վենեսուելա

2016 թ. սեպտեմբեր

Արտաքին գործերի  նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյան

2011 թ. մայիս

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Վենեսուելայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019

_

31.0

2020

_

_

2021

_

5.2

2022

_

4.4

2023

_

1.1

 

Թարմացված է՝ 20.02.2024թ.

Տպել էջը