Երկկողմ հարաբերություններ
Վիետնամ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. հուլիսի 14-ին:
2024թ. փետրվարից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ն.Գ. պրն. Սուրեն Բաղդասարյանը։
2022թ. սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Ն.Գ. պրն. Դան Մին Կհոյը (նստավայրը՝ ք.Մոսկվա):
2023թ. նոյեմբերից Հոշիմին քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսն է պրն. Գրեգորի Օհաննեսյանը:
Այցեր
Վիետնամ
2019թ. հուլիս |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2012թ. հունիս |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան |
2012թ. փետրվար |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան |
2002թ. օգոստոս |
ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
1992թ. դեկտեմբեր |
ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյան |
Հայաստան
2019թ. ապրիլ |
ՎՍՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հոանգ Բին Կուան, Ասիա-Եվրոպա համագործակցության քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով |
2018թ. հոկտեմբեր |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆամ Բին Մին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողով |
2015թ. հոկտեմբեր |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնգ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորում |
Ստորագրված փաստաթղթեր
Արձանագրություններ
- ՀՀ և ՎՍՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, 14 հուլիսի 1992թ.
- ՀՀ ԱԳՆ և ՎՍՀ ԱԳՆ միջև համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992թ.
- ՀՀ արդյունաբերության նախարարության և ՎՍՀ ծանր արդյունաբերության նախարարության միջև արտադրության և տեխնոլոգիայի բնագավառում համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992թ.
- ՀՀ ԱԳՆ և ՎՍՀ ԱԳՆ միջև խորհրդակցությունների վերաբերյալ, 8 հունիսի 2012թ.
Համաձայնագրեր
- ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև մշակութային և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992թ.
- ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ, 13 դեկտեմբեր 1992թ.
- ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբեր 1992թ.
- ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 8 հունիսի 2012թ.
- ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի վերացման վերաբերյալ, 8 հունիսի 2012թ.
- ՀՀ մշակույթի նախարարության և ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018թթ. համագործակցության մասին, 11 հուլիսի 2015թ.
- ՀՀ Կառավարության և ՎՍՀ Կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին, 5 հուլիսի 2019թ., Հանոյ (վավերացվել է 2021թ. նոյեմբերի 17-ին)
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին, 21 հոկտեմբերի 2019թ.
Փոխըմբռնման հուշագրեր
- ՀՀ արդարադատության նախարարության և ՎՍՀ արդարադատության նախարարության միջև արդարադատության ոլորտում համագործակցության մասին, 22 հոկտեմբերի 2015թ.
- Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև դիվանագիտական վերապատրաստման և կրթության ոլորտում համագործակցության համար, 22 նոյեմբերի 2022թ.
Առևտրատնտեսական համագործակցություն
Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
|
2020թ. |
1490.5 |
33434.2 |
9027.0 |
2021թ. |
1226.4 |
36659.6 |
9601.1 |
2022թ. |
1421.5 |
175757.5 |
84979.9 |
2023թ. |
642.3 |
815448.1 |
735307.6 |
2024թ. հունվար-հունիս |
718.1 |
440218.9 |
405900.3 |
Թարմացված է՝ 15.08.2024թ.