Մարդկության եւ քաղաքակրթության հանդեպ գործած ոճիրներ. Հայերի Ցեղասպանությունը
Պատմությանը համապարփակ իր մոտեցումներով, այս ժողովածուն համախմբում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին գիտական աշխատությունները, ինչը հնարավորություն է ընձեռում ուսանողներին եւ դասախոսներին իրականացնելու ընդհանրապես պատմության եւ սեփական կյանքի միջեւ կարեւորագույն կապը: Ուշադրությունը կենտրոնացնելով ցեղասպանության նախօրեին, ընթացքում կամ դրանից հետո անհատների, մարդկանց խմբերի կամ պետություների ցուցաբերած վերաբերմունքին` ընթերցողը հնարավորություն է ստանում դիտարկելու միջազգային հանրության առջեւ ծառացած արդի դժվարին խնդիրները` մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում: Կենտրոնանալով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացրած Հայոց ցեղասպանությանը` ժողովածուն միաժամանակ անդրադառնում է այդ ցեղասպանության տարաբնույթ հետեւանքներին, այդ թվում թուրքական ժխտողականությանը եւ այն պայքարին, որն ուղղված է ցեղասպանությունը որպես «մարդկության դեմ ոճիր» ճանաչելուն: Ժողովածուն կարող է ընդգրկվել տարբեր դասընթացներում, որոնք առնչվում են ցեղասպանություններին եւ մարդու իրավունքների խնդիրներին, ինչպես նաեւ 19-րդ դարի վերջի եւ Առաջին աշխարհամարտի պատմությանն ու արդի միջազգային հարաբերություններին: