Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
Առցանց դիմելու նոր հնարավորություն
ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի համար հնարավոր է դիմել առցանց, իսկ պատրաստի տեղեկանքը ստանալ փոստով՝ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում։
Դիմումը առցանց ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ ԱԳՆ էլեկտրոնային հյուպատոսական համակարգում՝ հետևյալ հղումով.
Որտեղից կարելի է ստանալ տեղեկանքը
ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք կարելի է ստանալ ՀՀ տարածքում` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից: Տեղեկանքում զետեղվող` անձի վերաբերյալ տվյալները ստուգվում են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում:
Տեղեկանքի տրամադրումը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում.
Տեղեկանք ստանալու համար ընդունելությունը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կազմակերպում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10.00-12.00-ին` ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում (Վազգեն Սարգսյան 3 հասցեով):
Իր մասին տեղեկանք ստանալու նպատակով դիմելու իրավունք ունի 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք (այսուհետ՝ տեղեկանք հայցող) կամ տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչը:
14-16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է վերջինիս ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Տեղեկանք հայցողն անձամբ կամ փոստի միջոցով (փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացնում են անձամբ) նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում),
- Վավեր անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը.
- Պետական տուրքի վճարման անդորրագիր կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները: Պետական տուրքի դրույքաչափը 7,000 (յոթ հազար) ՀՀ դրամ է: Պետական տուրքը կարող է վճարվել ցանկացած առևտրային բանկում, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կամ տեղում՝ բանկային քարտով կամ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով: ՀՀ պետբյուջեի գանձապետական հաշվեհամարն է 900005163515: APOSTILLE-ի մասին կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ
- Եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
- Եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
- ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները,
- բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
- գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,
- դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
- ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը:
ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ
- Տեղեկանքը տրամադրվում է երկլեզու` հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից,
- Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում,
- Տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը հանձնվում է փոստով՝ պատվիրված նամակով:
- Ապոստիլով վավերացված տեղեկանք տրամադրում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
- ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով.
ՀՀ, Երեւան 0010,
Վազգեն Սարգսյան 3,
Կառավարական տուն 2,
Արտաքին գործերի նախարարություն
Հյուպատոսական վարչություն
Խորհուրդ է տրվում առաքումը կատարել պատվիրված նամակի միջոցով:
Տեղեկանքը ՀՀ ԱԳՆ կողմից դիմողի նշված հասցեով առաքելու համար սահմանված է վճար.
ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքում` 430 ՀՀ դրամ
ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքից դուրս` 11,000-25,000 ՀՀ դրամ՝ կախված առաքման երկրից։
Փոստային առաքման վճարումը կարելի է կատարել ՀՀ տարածքում գործող ցանկացած առևտրային բանկում, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կամ տեղում՝ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով հետևյալ գանձապետական հաշվեհամարներին`
ՀՀ տարածքում առաքում կատարելու համար` 900013196101 (430 ՀՀ դրամ)
ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 900013196093 (11,000-25,000 ՀՀ դրամ)
Տեղեկանքի տրամադրումը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում.
Տեղեկանք ստանալու համար դիմումները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ)՝ ընդունվում են նախապես սահմանված ընդունելության օրերին և ժամերին: Իր մասին տեղեկանք ստանալու նպատակով դիմելու իրավունք ունի 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք (այսուհետ՝ տեղեկանք հայցող) կամ տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչը:
14-16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է վերջինիս ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Տեղեկանք հայցողն անձամբ կամ փոստի միջոցով (փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացնում են անձամբ) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում),
- անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը (փոստով դիմելու դեպքում՝ միայն պատճենը).
- Պետական տուրքի վճարման անդորրագիր: Պետական տուրքի դրույքաչափը 25,000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ է.
- եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
- եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
- ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները,
- բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
- գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,
- դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
- ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը:
ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ
- Տեղեկանքը տրամադրվում է երկլեզու` հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ այլն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից,
- Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել համապատասխան դեսպանության (հյուպատոսական հիմնարկի) հասցեով, որը կարող եք ճշտել վերջինիս ինտերնետային կայքից կամ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի այս բաժնից:
Խորհուրդ է տրվում առաքումը կատարել պատվիրված նամակի միջոցով:
Տեղեկանքը դեսպանության (հյուպատոսական հիմնարկի) կողմից դիմողի նշված հասցեով առաքելու համար սահմանվում է վճար, որի չափը և վճարման հնարավոր եղանակները անհրաժեշտ է նախապես ճշտել:
Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք ուղարկել նամակ կամ զանգահարել (+37460) 620-508, (+37460) 620-544, (+37410) 544041 ներքին 508, 544 հեռախոսահամարներով ցանկացած աշխատանքային օր ժամը 14:00 - 16:00: