Ռոբերտ Աբիսողոմոնյան

Ծննդյան թիվը և վայրը`
Ծնվել է 1985թ. ք. Երևանում:
Կրթություն`
2002-2007թթ. Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավր,
2007-2009թթ. Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա,
2010-2013թթ. Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, դոկտորանտուրա։
Աշխատանքային գործունեություն`
2008թ. «Պռոկրեդիտ» բանկ, վարկային մասնագետ,
2009թ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փորձնակ,
2011-2013թթ. Ռումինիայում ՀՀ դեսպանի օգնական,
2015-2017թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և ոչ կոնվենցիոնալ հարցերի բաժնի կցորդ,
2017-2020թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կցորդ, երրորդ քարտուղար,
2021-2023թթ. ՀՀ ԱԳ նախարարի օգնական,
2023-2025թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական։
2025թ․ փետրվարի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Դասընթացներ`
2005-2006թթ. Դամասկոսի համալսարանին կից արաբերենի ուսուցման ինստիտուտ ոչ արաբախոսների համար,
2007թ. Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամ,
2009-2010թթ. Բուխարեստի համալսարանի գրականության ֆակուլտետ,
2014-2015թթ. Հայաստանի դիվանագիտական դպրոց։
Գիտական աշխատություններ`
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։
Օտար լեզուների իմացություն`
Անգլերեն, ռուսերեն, ռումիներեն։
Ընտանեկան կարգավիճակ`
Ամուսնացած է, ունի երկու երեխա: