Ծննդյան թիվը և վայրը`

Ծնվել է 1974թ. Երևանում։

Կրթություն`

1998թ. Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ, անգլերեն լեզու և քաղաքագիտություն,

1996թ. Պեկինի լեզվի և մշակույթի համալսարան, չինարեն լեզու,

1997թ. Արտաքին ծառայության ինստիտուտ, դիվանագիտական դասընթաց (Նյու Դելի),

2002թ. Ջ.Մարշալի անվան Եվրոպական անվտանգության կենտրոն, դասընթաց (Գերմանիա),

2005թ. Կալիֆորնիայի համալսարան, միջազգային հարաբերությունների և խաղաղօվկիանոսյան ուսումնասիրությունների ֆակուլտետ, գլոբալ առաջնորդության ծրագիր (Սան Դիեգո):

Աշխատանքային գործունեություն`

1997-1998թթ. ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն, կցորդ,

1998 – 2001թթ. Չինաստանում ՀՀ դեսպանություն, կցորդ,

2001 – 2003թթ. ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն, երրորդ քարտուղար,

2005 – 2009թթ. ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն, երկրորդ քարտուղար, բաժնի վարիչի պաշտոնակատար,

2009 – 2012թթ. Չինաստանում ՀՀ դեսպանություն, առաջին քարտուղար, հյուպատոս,

2012 – 2015թթ. ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն, առաջին քարտուղար, խորհրդական, բաժնի վարիչի պաշտոնակատար,

2015 – 2018թթ. Բելգիայում ՀՀ դեսպանություն, ԵՄ-ում ՀՀ առաքելություն, խորհրդական,

2018 – 2021թթ. ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի վարիչ,

2021 – 2022թթ. ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ:


2022թ հունվարի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան:

Օտար լեզուների իմացություն՝

ռուսերեն, անգլերեն, չինարեն:

Գիտական գործունեությունը`

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Պարգևատրումներ՝
ՀՀ ԱԳՆ «Ջոն Կիրակոսյան» մեդալ, ՀՀ ԱԳՆ երկրորդ աստիճանի պատվո մեդալ:

Տպել էջը