-
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման կապակցությամբ05 ապրիլի, 2023
Փաստաթուղթը հասանելի է հետևյալ հղումով` https://undocs.org/en/77/804։
-
Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարայևոյի քաղաքապետ Բենյամինա Կարիչի հրավերով, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Սարայևոյի օրվա (ապրիլի 6-ին) տոնակատարություններին և Սարայևոյի քաղաքային խորհրդի հանդիսավոր նիստին05 ապրիլի, 2023
Ապրիլի 5-7-ին, Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարայևոյի քաղաքապետ Բենյամինա Կարիչի հրավերով, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Սարայևոյի օրվա (ապրիլի 6-ին) տոնակատարություններին և Սարայևոյի քաղաքային խորհրդի հանդիսավոր նիստին: Ապրիլի 5-ին ՀՀ
-
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՊՐԻԼԻ 10-ԻՑ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԻԱՅՆ ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՈՒՄՈՎ05 ապրիլի, 2023
Հարգելի քաղաքացիներ, 2023թ. ապրիլի 10-ից հյուպատոսական ծառայությունների մատուցումն իրականացվելու է բացառապես առցանց հերթագրման միջոցով՝ հետևյալ հղումով. https://consular.e-gov.am/am/ Քաղաքացիները կարող են ներկայանալ դեսպանություն վերը ն
-
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունների միջև05 ապրիլի, 2023
Ապրիլի 5-ին Կոպենհագենում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը
-
Դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը05 ապրիլի, 2023
Ապրիլի 4-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը։
-
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանին04 ապրիլի, 2023
2023թ. փետրվարի 27-ից ապրիլի 4-ը Ժնևում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 52-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Իր ելույթում նախարար Ա.
-
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՎՍՀ արտաքին գործերի նախարար Բուի Թան Սոնի հետ:04 ապրիլի, 2023
Ս․թ․ ապրիլի 4-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց ՎՍՀ արտաքին գործերի նախարար Բուի Թան Սոնի հետ։
-
Չեխիայի Ազգային գրադարանում (Klementinum) տեղի ունեցավ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ahoj Arménie, Բարև Չեխիա» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը04 ապրիլի, 2023
Ապրիլի 4-ին Չեխիայի Ազգային գրադարանում (Klementinum) տեղի ունեցավ Չեխիայում ՀՀ դեսպանության և Չեխիայի ազգային գրադարանի կողմից՝ Պարդուբիցեի համալսարանի և Սլավոնական միության հետ համագործակցությամբ կազմակերպված՝ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական
-
Արամ Խաչատրյանի անվան Միջազգային մրցույթի մասին04 ապրիլի, 2023
2023 թվականի հունիսի 6-ից 13-ը Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան XIX միջազգային մրցույթը: Նախորդ գրեթե երկու տասնամյակների ընթացքում տաղանդավոր երիտասարդ երաժիշտների և տաղանդների վերհանմանը միտված մրցույթն իր արժանի տեղն է ամրագրել հեղինակավո
-
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը մասնակցեց ֆրանսահայ քանդակագործի հեղինակած գեներալ դը Գոլի կիսանդրու բացման արարողությանը04 ապրիլի, 2023
Ապրիլի 4-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը Փարիզում մասնակցեց Շառլ դը Գոլի հիմնադրամում կազմակերպված ֆրանսահայ քանդակագործ Ժան-Պոլ Նարգիզյանի հեղինակած գեներալ դը Գոլի կիսանդրու բացման պաշտոնական արարողությանը։