-
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպանի հետ08 դեկտեմբերի, 2023
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
-
Դեսպան Բալայանի հանդիպումները Լյուքսեմբուրգում08 դեկտեմբերի, 2023
Դեկտեմբերի 8-ին դեսպան Տիգրան Բալայանը առանձին հանդիպումներ ունեցավ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Կլոդ Վիզլերի, Խորհրդարանի արտաքին և եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ, Բիտեմբուրգի փոխքաղաքապետ Գուստի Գրաասի։
-
Վիետնամի Հոշիմին քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացումը:08 դեկտեմբերի, 2023
Ս․թ․ դեկտեմբերի 8-ին Հոշիմին քաղաքում կայացավ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը նշանակալից իրադարձությունն է, ինչը վկայում է երկու ժողովուրդների ու
-
Մարտին Լյութերի անվան համալսարանի ռեկտորը և ՀՀ դեսպանը ստորագրեցին պայմանագիր համագործակցության վերաբերյալ08 դեկտեմբերի, 2023
Դեկտեմբերի 8-ին Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում տեղի ունեցավ <<Մեսրոպ>> հայագիտական կենտրոնի 25-ամյակին նվիրված գիտական միջոցառում, որին մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
-
Խորհրդարանականների հետ հանդիպում դեսպանությունում08 դեկտեմբերի, 2023
Դեկտեմբերի 8-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է նորընտիր սենատոր Հալինա Բիեդային և նախորդ գումարման Սեյմի պատգամավոր Թոմաշ Օլիխվերին։
-
Ղազախստանում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին07 դեկտեմբերի, 2023
Ս․թ․ դեկտեմբերի 7-ին Աստանայում, Ալմաթիում և Ղազախստանի այլ քաղաքներում հարգանքի տուրք է մատուցվել 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելութ
-
Սպիտակի երկրաշարժի տարեդարձ07 դեկտեմբերի, 2023
Ս.թ. դեկտեմբերի 7-ին Բաթումում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի ողբերգական երկրաշարժի զոհերի հիշատակին: Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում Տեր Արարատ Գումբալյանի կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Ծաղիկներ են զետեղվել եկեղեցու տարածքում տեղակայված խ
-
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Մեհդի Ջեյղամիի հետ06 դեկտեմբերի, 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ ա
-
Դեսպան Նազարյանի հրաժեշտի հանդիպումները06 դեկտեմբերի, 2023
Ն․Ս․ Ֆրանցիսկոսն Առաքելական պալատում ընդունեց դեսպան Կարեն Նազարյանին՝ Սուրբ Աթոռում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
-
Դեսպան Ղևոնդյանի հանդիպումը Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ06 դեկտեմբերի, 2023
Ս․թ․ դեկտեմբերի 6-ին Բիշքեկում Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ ք․Աստանա) հանդիպել է Ղրղզական Հանրապետության Արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։ Առանձնազրույցի ընթացքում դիտարկվել է