Ամուսնության բացակայության (ընտանեկան կարգավիճակի) վերաբերյալ տեղեկանք
1. Ո՞ր մարմինն է տրամադրում և ովքե՞ր կարող են դիմել ամուսնության բացակայության (ընտանեկան կարգավիճակի) վերաբերյալ տեղեկանք ստանալու համար։
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Տեղեկանք ստանալու համար հնարավոր է դիմել առցանց՝ արդարադատության նախարարության https://e-services.moj.am/ հանրային ծառայությունների մատուցման միասնական հարթակի միջոցով:
Տեղեկանք ստանալու համար կարող է դիմել՝
- անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը,
- հայցողի կողմից լիազորված անձը (բացառությամբ էլեկտրոնային հարթակով դիմում ներկայացնելու դեպքի):
2. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել ամուսնության բացակայության (ընտանեկան կարգավիճակի) վերաբերյալ տեղեկանք ստանալու համար։
Անձամբ դիմելու դեպքում՝
- դիմում,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
- պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր,
- ամուսնալուծված լինելու պարագայում՝ ամուսնալուծության վկայականի պատճեն։
Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝
- դիմում,
- լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ,
- հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- հայցողի կողմից տրված պարզ լիազորագիր (նոտարական վավերացում չի պահանջվում),
- նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում՝ նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայական),
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքի համար պետական տուրքի չափը և վճարման եղանակը.
https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=4142/