ԻՆՉՊԵՍ ՎՃԱՐԵԼ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր է վճարել հյուպատոսական ծառայությունների համար սահմանված պետական տուրքը:
E-payments համակարգով վճարում կատարելու համար անհրաժեշտ է VISA, MasterCard, American Express, Discover բանկային քարտ կամ PayPal հաշիվ:
1. Վճարումը կատարելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կամ որևէ դեսպանության կայքի «Հյուպատոսական ծառայություն / Պետական տուրքի դրույքաչափեր» բաժնում անհրաժեշտ է ընտրել համապատասխան ծառայությունը և սեղմել «Վճարել».
2. Հաջորդ քայլում անհրաժեշտ է ընտրել այն հյուպատոսական հիմնարկը, որին պատրաստվում եք դիմել.
3. Երրորդ քայլում համոզվեք, որ ծառայության և հյուպատոսական հիմնարկի ընտրությունը կատարվել է ճիշտ:
Այնուհետև լրացրեք այն անձի անունը և ազգանունը, ում համար կատարվում է վճարումը, ինչպես նաև Էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք «Վճարել»:
4. Համակարգը Ձեզ կտեղափոխի PayPal համակարգ, որտեղ Ձեզ կառաջարկվի վճարման երկու տարբերակ.
- Եթե ունեք PayPal հաշիվ, ապա ընտրեք "Pay with my PayPal account"
- Եթե չունեք PayPal հաշիվ, ապա ընտրեք "Don't have a PayPal account?" և վճարեք Ձեր VISA, MasterCard կամ American Express բանկային քարտի միջոցով
5. Վճարումն ավարտելուց հետո նշված էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք վճարման հավաստում, որտեղ նշվում է վճարման բոլոր մանրամասները, ինչպես նաև 20 նիշանոց PIN կոդը: Հյուպատոսական հիմնարկ դիմելու ժամանակ անհարժեշտ է ներկայացնել վճարման հավաստումը կամ 20 նիշանոց PIN կոդը կամ հայտնել կատարված վճարման մանրամասները (ամսաթիվը, գումարը, ծառայության տեսակը, անուն, ազգանունը), որպեսզի հնարավոր լինի գտնել Ձեր վճարումը E-payments համակարգում:
Էլեկտրոնային վճարումների աջակցման կենտրոն
Էլ. փոստի հասցե` payments@mfa.am