Միջազգային կազմակերպություններ
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականի հունիսի 25-ին Ստամբուլում տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով: Սերբիայի Հանրապետությունը՝ որպես անդամ պետություն, կազմակերպությանը միացել է 2004 թվականին:
1999 թվականի մայիսի 1-ին՝ իր կանոնադրության ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ (էլ. հղում՝ Charter of the Organization of the Black Sea Economic Cooperation), ՍԾՏՀ-ն ձեռք բերեց միջազգային իրավաբանական կարգավիճակ և ձևափոխվեց տարածաշրջանային միջազգային կազմակերպության՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն:
Նպատակ ունենալով խթանել անդամ երկրների միջև փոխգործակցությունը և ներդաշնակությունը՝ խրախուսելով բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները սևծովյան տարածաշրջանում՝ ՍԾՏՀ-ն այսօր տասներկու անդամ երկրների միջև հարթակ է ծառայում համագործակցության համար բազմաբնույթ ոլորտներում:
ՍԾՏՀԿ անդամները
Կազմակերպությունը ներկայումս ունի տասներեք անդամ պետություն.
Ալբանիա
Հայաստանի Հանրապետություն
Ադրբեջանի Հանրապետություն
Բուլղարիայի Հանրապետություն
Վրաստան
Հունաստան
Մոլդովա
Ռումինիա
Ռուսաստանի Դաշնություն
Թուրքիայի Հանրապետություն
Ուկրաինա
Սերբիա
Հյուսիսային Մակեդոնիա
ՍԾՏՀ կառուցվածք
ՍԾՏՀ-ում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը ՍԾՏՀ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդն է: Խորհրդի կանոնավոր հանդիպումները հրավիրվում են տարին երկու անգամ՝ մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Խորհուրդը հրավիրվում է նաև հատուկ կամ ոչ պաշտոնական հանդիպումների անցկացման համար: Խորհրդի կանոնավոր հանդիպումները տեղի են ունենում կազմակերպությունը նախագահող երկրում: Նախագահությունը իրականացվում է ռոտացիոն սկզբունքով և այբբենական կարգով և տևում է վեց ամիս՝ հունվարի 1-ից և հուլիսի 1-ը:
ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեն հաշվետու է ԱԳ նախարարների խորհրդին և գործում է վերջինիս անունից: Կոմիտեն պարտավորվում է իրականացնել կազմակերպության գործունեությունը:
1994թ. մարտի 10-ին Ստամբուլում ԱԳ նախարարների խորհրդի կողմից հիմնադրվել է ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարությունը: ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարության ներկայիս Գլխավոր քարտուղարն է ազգությամբ ռումինացի Լազար Կոմանեսկուն:
1995 թվականին հիմնվել է «Տրոյկա» խորհրդատվական մեխանիզմը, որը ներառում է նախկին, ներկա և հաջորդ նախագահությունները:
Հարակից մարմիններ / Համատեղ կենտրոններ
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀԽՎ), ՍԾՏՀ գործարար խորհուրդը (ՍԾՏՀԳԽ), Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) և Սևծովյան հետազոտությունների միջազգային կենտրոնը (ՍՀՄԿ) ՍԾՏՀ-ի հարակից մարմիններն են: Դրանք անկախ մարմիններ են իրենց սեփական կանոնադրությամբ, (համապատասխանեցված ՍԾՏՀ կանոնադրությանը), առանձին բյուջեով, քարտուղարությունով և օրակարգով:
Դիտորդներ
ՍԾՏՀ դիտորդի կարգավիճակը բաց է՝ դիմումի հիման վրա, ցանկացած այլ պետության կամ միջազգային կազմակերպության համար, որոնք արտահայտում են ՍԾՏՀ աշխատանքներին գործնական և արժեքավոր աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը:
Դիտորդի կարգավիճակը, ըստ ընթացակարգի, կարող է շնորհվել, կասեցվել կամ ավարտված համարվել Խորհրդի կողմից:
ՍԾՏՀ դիտորդի կարգավիճակ ունեն հետևյալ պետությունները.
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Իսրայելի Պետություն
Իտալիայի Հանրապետություն
Լեհաստանի Հանրապետություն
Սլովակիայի Հանրապետություն
Թունիսի Հանրապետություն
Միջազգային Սևծովյան ակումբ
Էներգետիկ խարտիայի քարտուղարություն
Սևծովյան ավազանի աղտոտման դեմ պաշտպանության հանձնաժողով
Եվրոպական հանձնաժողով
ՍԾՏՀ Երկխոսության ոլորտային գործընկերներն են.
Իրանի Իսլամական Հանրապետություն
Կորեայի Հանրապետություն
Մոնտենեգրո
Նավասեփականատերերի միջազգային սևծովյան ասոցիացիա
Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում Տրանսպորտային ճանապարհային միության ասոցիացիա
Նավ կառուցողների և վերանորոգողների սևծովյան տարածաշրջանային ասոցիացիա
Սևծովյան համալսարանների ցանց
Սևծովյան հեռարձակման կանոնակարգման մարմինների ֆորում
Եվրոպայի ծայրամասային ծովային տարածաշրջանային համաժողով
Դանուբյան կոմիտե
Փոքր և միջին ձեռնարկատիրության միջազգային ցանց
Զբոսաշրջության միջազգային կազմակերպություն
Միջազգային կազմակերպություններ
Միավորված ազգերի կազմակերպություն
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Առևտրի համաշխարհային կազմակերպություն
Համաշխարհային բանկ
էներգետիկ խարտիայի քարտուղարություն
ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողով
Կենտրոնական եվրոպական նախաձեռնություն – Գործադիր քարտուղարություն
Ծրագրերի զարգացման հիմնադրամ
2002 թվականի հոկտեմբերի 25-ին Տիրանայում ԱԳ նախարարների խորհուրդն ընդունել է Ծրագրերի զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին բանաձև:
Հայաստան-ՍԾՏՀԿ
2001թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը: Առաջին մշտական ներկայացուցիչը եղել է Կարեն Միրզոյանը: ՍԾՏՀԿ-ում գործող ներկայիս մշտական ներկայացուցիչն է Նաիրի Պետրոսյանը:
Հայաստանի Հանրապետությունը 2024թ. երկրորդ կեսին կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը:
ՍԾՏՀ-ում Հայաստանի ներկայացուցչություն
ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հիմնադրվել է Ստամբուլում 2001 թվականին:
ՍԾՏՀ առաջնահերթությունները և համագործակցության ոլորտները
ՍԾՏՀ առաջնահերթություններն, ինչպես արձանագրված է ՍԾՏՀ կանոնադրությունում, նախատեսում են համագործակցություն հետևյալ ոլորտներում՝ առևտուր և տնտեսական զարգացում, բանկային ոլորտ ու ֆինանսներ, հաղորդակցություն, էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն և գյուղարդյունաբերություն, առողջապահություն և դեղագործություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, զբոսաշրջություն, գիտություն և տեխնոլոգիա, վիճակագրական տվյալների և տնտեսական տեղեկատվության փոխանակում, մաքսային և սահմանային մարմինների միջև համագործակցություն, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, զենքի և ռադիոակտիվ նյութերի անօրինական ներմուծում, պայքար ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում, փոքր և միջին բիզնես, կրթություն, ինստիտուցիոնալ նորացում և լավ կառավարում:
Հայաստանի Հանրապետությունը ներկայումս համակարգում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների աշխատանքային խումբը (ՏՀՏԱԽ), մշակույթի աշխատանքային խումբը (ՄԱԽ), իսկ 2025-2026թթ.՝ զբոսաշրջության բնագավառում համագործակցության աշխատանքային խմբի (ԶԲՀԱԽ) համակարգումը։
Թարմացված է՝ 21.06.2024թ.