Միջազգային կազմակերպություններ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայաստանը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից:

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ է առել 1995թ.: 1996թ. հունվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ստացել է hատուկ հրավիրյալի կարգավիճակ: 2000թ. նոյեմբերի 9-ին, Նախարարների կոմիտեի 2000/13 որոշման համաձայն, Հայաստանը ստացել է Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու հրավերը:

ԵԽ Նախարարների կոմիտեի 6-ամսյա փոխանցիկ նախագահության շրջանակում՝ 2013թ. մայիսի 16-ին Հայաստանը վեց ամիս ժամկետով ստանձնել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը:

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների, միջկառավարական խորհրդատվական կոմիտեների, ինչպես նաև անկախ մոնիտորինգային մարմինների աշխատանքներում, հանդես է գալիս կազմակերպության գործունեության և դերակատարության համար նշանակալի նախաձեռնություններով։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարը: ԱԳ նախարարների մասնակցությամբ Նախարարների կոմիտեի նստաշրջանները 2006թ.-ից ի վեր անց են կացվում մայիսին՝ տարեկան մեկ անգամ: Նախարարների կոմիտեի ամենշաբաթյա նիստերին մասնակցում են անդամ և դիտորդ երկրների մշտական ներկայացուցիչները և դրանց թվում նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:     

Ստրասբուրգում գործում է ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է Արման Խաչատրյանը:

Երևանում գործում է Եվրոպայի խորհրդի գրասենյակը, որն իրագործում է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագիրը՝ օժանդակելով ՀՀ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Գրասենյակի ղեկավարը Մաքսիմ Լոնգանգեն է:

ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ձևավորվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից: Այն կազմված է չորս ներկայացուցիչներից և չորս փոխարինող անդամներից:

ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակությունը ձևավորվում է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Այն կազմված է չորս հիմնական և չորս փոխարինող անդամներից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանը ներկայացված է ՀՀ-ից ընտրված դատավորի մակարդակով: ՄԻԵԴ-ում ՀՀ շահերը ներկայացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկել ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Վավերացվել են անդամակցությամբ նախատեսված ԵԽ բոլոր կոնվենցիաները:

Տարբեր տարիներին ԵԽ քարտուղարության և «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական աջակցությամբ փոփոխվել են ՀՀ համապատասխան օրենսգրքերն ու օրենքները, այդ թվում՝ իրականացվել է 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունը և դրանից բխող օրենսդրական բարեփոխումները, որոնք շարունակական բնույթ են կրում: 

Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից իրագործվող ծրագրերը կազմվում են Հայաստանի կառավարության առաջնահերթությունների, ինչպես նաև ԵԽ մոնիտորինգային և խորհրդատվական մարմինների առաջարկությունների հիման վրա՝ նպաստելով Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում եվրոպական չափորոշիչներին համապատասխան բարեփոխումների իրականացմանը: Գործողությունների ծրագրի ձևաչափով ընթացող այս համագործակցությունը Հայաստանն ու Եվրոպայի խորհուրդը կիրառում են 2012թ.-ից:

ՀՀ-ԵԽ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկը տրվել է Երևանում 2023թ. փետրվարի 16-ին, նախատեսում է ՀՀ դատաիրավական համակարգի, արդարադատության արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի զարգացման, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև սոցիալական իրավունքների ամրապնդման, ՏԻՄ ոլորտի բարեփոխումներ։ Գործողությունների ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23 մլն եվրո, որից 2.8 մլն եվրոն ԵԽ-ը հատկացրել է Լեռնային Ղարաբաղի  բռնի տեղահանված փախստականների սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու և այդ նպատակով մշակված ԵԽ Համապարփակ փաթեթի շրջանակում:

Գործողությունների ծրագրի ֆինանսավորումն ապահովվում է ԵՄ-ի, ԵԽ Մարդու իրավունքների հիմնադրամի, Նորվեգիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Լիխտենշտայնի, Իռլանդիայի, Կիպրոսի, Լիտվայի կողմից:        

ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագիրը փոխլրացվում է 2015թ. ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար ստեղծված Գործընկերություն հանուն լավ կառավարման (Partnership for Good Governance – PGG) ԵՄ-ԵԽ համատեղ նախաձեռնությամբ: Հայաստանի համար 2023-2027թթ. PGG ծրագիրն ուղղված է դատաիրավական բարեփոխումների իրագործմանը, իրավահավասարության, կանանց իրավունքների առաջխաղացմանը, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի պետական կառույցների ամրապնդմանը: 

Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի 70 կոնվենցիա և միացել 12 մասնակի համաձայնագրի: /http://www.conventions.coe.int//

Համագործակցություն ԵԽ կանոնադրական մոնիտորինգային մարմինների հետ

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար

Armenia - Country work - Commissioner for Human Rights (coe.int)

ԵԽԽՎ – ԵԽ անդամ պետությունների պարտավորությունների և հանձնառությունների հարգման կոմիտե (Մոնիտորինգային կոմիտե)

Res. 2560 - Resolution - Details tab (coe.int)

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես – Մոնիտորինգային կոմիտե

Monitoring and Election Observation Reports - Congress of Local and Regional Authorities (coe.int)

Համագործակցություն ԵԽ մոնիտորինգային և խորհրդատվական մարմինների հետ

Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի հանձնաժողով)

Venice Commission :: Council of Europe (coe.int)

Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ (GRECO)

Armenia - Arménie - Group of States against Corruption (coe.int)

Պայքար փողերի լվացման դեմ (МONEVAL)

Armenia - Committee of Experts on the Evaluation of Anti-Money Laundering Measures and the Financing of Terrorism (coe.int)

Պայքար հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ  (COP198)

Reports on the implementation of CETS no.198 - Criminal of the Parties to CETS 198 (coe.int)

Պայքար ռասիզմի, ատելության և անհանդուրժողության դեմ (ECRI)

https://www.coe.int/en/web/european-commission-against-racism-and-intolerance/armenia

Ազգային փոքրամասնությունների պաշտպանություն

htpps://www.coe.int/en/web/minorities/armenia

Պայքար մարդկանց թրաֆիկինգի դեմ (GRETA)

https://www.coe.int/en/web/anti-human-trafficking/armenia1

Նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի վերացում (CPT)

The CPT and Armenia - CPT (coe.int)

Եվրոպական սոցիալական խարտիա

Armenia - Social Rights (coe.int)

Արդարադատություն

Արդարադատության արդյունավետության եվրոպական կոմիտե (CEPEJ)

Armenia - European Commission for the Efficiency of Justice (CEPEJ) (coe.int)

Եվրոպական դատախազների խորհրդատվական կոմիտե (CCPE)

CCPE country profile Armenia - Consultative Council of European Prosecutors (CCPE) (coe.int)

Այցեր

Եվրոպայի խորհուրդ

2024թ. մայիս

Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար

2023թ. հոկտեմբեր

Նիկոլ Փաշինյան, վարչապետ

2022թ. հունիս

Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ

2022թ. մայիս

Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար

2019թ. հոկտեմբեր

Արարատ Միրզոյան, ԱԺ նախագահ

2019թ. ապրիլ 

Նիկոլ Փաշինյան, վարչապետ

2018թ. նոյեմբեր

Զոհրաբ Մնացականյան, ԱԳ նախարար

2018թ. հունվար

Սերժ Սարգսյան, նախագահ

2017թ. հոկտեմբեր

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2013թ. հոկտեմբեր

Արմեն Գևորգյան, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար

2013թ. հոկտեմբեր

Սերժ Սարգսյան, նախագահ

2013թ. սեպտեմբեր

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ

2013թ. հունիս

Հովիկ Աբրահամյան, ԱԺ նախագահ

2013թ. հունիս

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ

2013թ. մայիս

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ

2012թ. սեպտեմբեր

Հովիկ Աբրահամյան, ԱԺ նախագահ

2011թ. հունիս

Սերժ Սարգսյան, նախագահ

2009թ. հունիս

Հովիկ Աբրահամյան, ԱԺ նախագահ

2008թ. մայիս

Տիգրան Թորոսյան, ԱԺ նախագահ

2007թ. դեկտեմբեր

Սերժ Սարգսյան, վարչապետ

2005թ. մայիս

Ռոբերտ Քոչարյան, նախագահ

2004թ. հունիս

Ռոբերտ Քոչարյան, նախագահ

2004թ. մայիս

Արթուր Բաղդասարյան, ԱԺ նախագահ

2001թ. հունվար

Ռոբերտ Քոչարյան, նախագահ

Հայաստան 

2024թ. ապրիլ

Մարիա Պեյչինովիչ Բուրիչ, ԵԽ գլխավոր քարտուղար

2023թ. հոկտեմբեր

Դունյա Միյատովիչ, Մարդու իրավունքների հանձնակատար

2022թ. հունիս

Մարիա Պեյչինովիչ Բուրիչ, ԵԽ գլխավոր քարտուղար

2019թ. մարտ 

Լիլիան Մորի Պասկիե, ԵԽԽՎ նախագահ

2018թ. սեպտեմբեր  

Դունյա Միյատովիչ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

2017թ. նոյեմբեր

Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմ, ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ

2016թ. հունիս

Ժան-Կլոդ Ֆրեկոն, ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ

2015թ. ապրիլ

Թորբյորն Յագլանդ, ԵԽ գլխավոր քարտուղար

2015թ. ապրիլ

Անն Բրասյոր, ԵԽԽՎ նախագահ

2014թ. հոկտեմբեր

Նիլս Մուժնիկս, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

2013թ. հոկտեմբեր

Թորբյորն Յագլանդ, ԵԽ գլխավոր քարտուղար

2013թ. հոկտեմբեր

Նիլս Մուժնիկս, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

2013թ. հուլիս

Դին Շպիլման, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ

2013թ. հունիս

Հերվիգ Վան Շտաա, ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ

2013թ. մայիս

Ժան-Կլոդ Մինյոն, ԵԽԽՎ նախագահ

2013թ. ապրիլ

Թորբյորն Յագլանդ, ԵԽ գլխավոր քարտուղար

2011թ. հունվար

Թոմաս Համարբերգ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

2010թ. հոկտեմբեր

Թորբյորն Յագլանդ, ԵԽ գլխավոր քարտուղար

2008թ. հուլիս

Լուիս Մարիա դե Պուչ, ԵԽԽՎ նախագահ

2008թ. մարտ

Թոմաս Համարբերգ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

2007թ. նոյեմբեր

Թերի Դևիս, ԵԽ գլխավոր քարտուղար

2007թ. հոկտեմբեր

Թոմաս Համարբերգ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

2007թ. հուլիս

Ռենե վան դեր Լինդեն, ԵԽԽՎ նախագահ

2006թ. հոկտեմբեր

Թոմաս Համարբերգ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

2005թ. օգոստոս

Ռենե վան դեր Լինդեն, ԵԽԽՎ նախագահ

2002թ. հոկտեմբեր

Ալվարո Խիլ-Ռոբլես, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

2001թ. սեպտեմբեր

լորդ Դեյվիդ Ռասըլ Ջոնսթոն, ԵԽԽՎ նախագահ

1999թ. սեպտեմբեր

լորդ Դեյվիդ Ռասըլ Ջոնսթոն, ԵԽԽՎ նախագահ

Օգտակար հղումներ՝

Եվրոպայի խորհուրդ` www.coe.int

ԵԽ խորհրդարանական վեհաժողով` assembly.coe.int

ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրես՝ https://www.coe.int/en/web/congress/home 

Մարդու իրավունքների եվրոպական դատարան` www.echr.coe.int/echr

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն` www.coe.mfa.am 

Երևանում ԵԽ գրասենյակ` www.coe.am

 

Թարմացված է՝ 16.07.2024թ.

Տպել էջը