ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

14 հոկտեմբերի, 2010

 Հարց. - Այսօր տեղեկատվություն է տարածվել ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում տեղի ունեցած հանցագործությունների եւ դրանց հետ Հայաստանի քաղաքացիների առնչության մասին: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այդ տեղեկությունները:

Պատասխան. - Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ ՀՀ քաղաքացիներ:
Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար:

Տպել էջը