ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ

07 մարտի, 2011

Հարց. Պարոն Քոչարյան Ադբերաջանի Նախագահի աշխատակազմի աշխատակիցը մեղադրել էր Հայաստանին մշտական ապակառուցողական դիրքորոշման մեջ՝ նկատելով, որ Սոչիում Հայաստանի դիրքորոշման աննշան փոփոխություններ են արձանագրվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդհայտարարությունը:

Պատասխան. Մենք կարիք չունենք փոխելու մեր դիրքորոշումը, քանի որ,ինչպես նշել է արտգործնախարարը Վիեննայում մարտի 3-ին Մշտական խորհրդի նիստում, Հայաստանն «այո» է ասել մադրիդյան առաջարկներին:

Դրանից մի քանի շաբաթ առաջ համանախագահները, ելույթ ունենալով ԵԱՀԿ խորհրդում, կոչ է արել կողմերին հստակ «այո» ասել վերջին առաջարկներին`առանց վերապահումների եւ փոփոխությունների: Քանի որ Հայաստանն արդեն «այո» է ասել առաջարկներին, ակնհայտ է, որ համանախագահները Ադրբեջանից էին ակնկալում դիրորոշման փոփոխություն եւ հստակ "այո" :

Եթե Ադրբեջանը վերջին հանդիպմանը ասեր «այո», առանց վերապահումների,դա հստակ քայլ առաջ կլիներ բանակցային գործընթացում եւ այդ մասին համապատասխան հայտարարություն կարվեր ի լրումն Սոչիում՝ անցյալտարվա հոկտեմբերի 27-ի Աստրախանյան հռչակագրի պրակտիկ իրականացման վերաբերյալ արված երեք նախագահների հայտարարությանը: Ժամանակն է, որ Բաքուն փոխի իր չակերտավոր «կառուցողական» դիրքորոշումը` առանց չակերտների կառուցողական դիրքորոշման հետ:

Եթե ըստ ադրբեջանական վարկածի սուր ճոճելն ու շփման գծում սադրանքները հանդիսանում են «հակամարտությունը խաղաղ ճանապարով կարգավորելու խիստ արդար ձգտում», ապա պարզ է դառնում, թե ինչու Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին, որ խաղաղ կարգավորումը չի նշանակում ուժ չկիրառելու պարտավորություն, իսկ Սոչիի հայտարարությունից հետո, որտեղ հստակ ասված է, որ կողմերը պետք էձգտեն բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով, կրկին ադրբեջանական մեկնությամբ՝ դա չի նշանակում խաղաղության երաշխիք:
Մեկնաբանություններն ավելորդ են:

Տպել էջը