ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը Henaran.am լրատվական կայքի հարցին

23 մարտի, 2011

 Հարց. Ինչպես է Հայաստանը դիտարկում Լիբիայում եւ ընդհանրապես Միջին Արեւելքում տեղի ունեցող իդարաձությունները:

Պատասխան. Մենք ուշադրությամբ հետեւում ենք Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին:

Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի անվանդական բարեկամական կապեր:

Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների, ներազգային համերաշխության միջոցով:

Նկատի ունենալով Լիբիայում ծավալվող զարգացումները ,մենք պատրաստակամ ենք, անհրաժեշտության դեպքում, մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրի բնակչությանը:

Տպել էջը