ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

11 ապրիլի, 2011

Հարց. Պարոն Քոչարյան, այսօր Ադրբեջանի նախագահը զարմանք է հայտնել, թե ինչու մինչ այսօր չեն իրականացվում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Կարծում եմ, որ պարոն Ալիեւի ձեւական զարմանքը չի կարող թաքցնել այն իրողությունը, որ ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ 1993 թ. բանաձեւերի կոչերի՝ դադարեցնել ռազմական գործողությունները, Ադրբեջանը պատրանքներ ունենալով, որ հերթական ռազմական արկածախնդրությամբ հաջողության կհասնի, խափանում էր դրանց իրականացումը այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ստիպված չեղավ դիմել արցախյան կողմին զինադադար հաստատելու խնդրանքով:

Եվ եթե Ադրբեջանի իշխանությունները իրոք ցանկանում են խնդրի կարգավորում, ապա նրանք պետք է ոչ թե մեղադրեն միջազգային հանրությանը, այլ՝ հրաժարվեն ուժային տարբերակով խնդիրը լուծելու պատրանքներից ու հաշտվեն Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու կամարտահայտության հետ:
 

Տպել էջը