ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Panorama.am» լրատվական կայքի հարցին

12 ապրիլի, 2011

Հարց. Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ ԱՄՆ պետական դեպարտամենտը զեկույցներ են հրապարակել աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ, որոնք առնչվում են նաեւ Հայաստանին: Ի՞նչ կասեք դրանց վերաբերյալ:

Պատասխան. Անկախ զեկույցներից եւ դրանց բովանդակությունից Հայաստանի իշխանությունները հաստատակամ են շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, որովհետեւ դա մեր երկրի, մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է:

Տպել էջը