ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Ազգ» օրաթերթի հարցին

25 հունիսի, 2011

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի նոր պնդումները, թե իբր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգ, երեք կամ անգամ մեկ տարածքի վերադարձի վերաբերյալ:

Պատասխան. Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, եւ բնականաբար՝ ո´չ հինգ, ո´չ երեք, ո´չ էլ նույնիսկ մեկ շրջանի վերադարձի մասին:

Հղումը ինչ-որ նախարարների՝ մանիպուլյացիա է, աճպարարություն, որը նման է նաեւ այն ասածներին, թե իբր Չավուշօղլուն ջատագով չի հանդիսացել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձանժողովի վերակենդանացմանը, ինչի մասին հրապարակայնորեն ասել են ԵԽԽՎ մի շարք անդամներ, անգամ՝ Ադրբեջանի պատվիրակները:

Տպել էջը