ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am գործակալության հարցին

27 հուլիսի, 2011

Հարց. պարոն Քոչարյան, Ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի վարչապետի եւ Թուրքիայի ԱԳՆ-ի քննադա¬տությունը ՀՀ Նախագահի` Ծաղկաձորում Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ սփյուռքահայ երիտասարդի կողմից հնչեցված հարցին տրված պատասխանի վերաբերյալ:

Պատասխան. Գիտե՞ք` ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերն ուղղակի չեն կարդացել հարցի ամբողջական պատասխանը կամ պարզապես միահամուռ ասում են այն, ինչ ուզում են ասել` կառչելով խոսքի հատվածներից: Իրականում նման հարցին ՀՀ Նախագահի պատասխանը լուրջ, համակողմանի եւ շատ կշռադատված պատասխան է, որը եթե չեն ընկալում Թուրքիայում, ուրեմն պարզապես դա իրենց պետք չէ: Ամեն դեպքում բարձրացված հիստերիան ոչ միայն շինծու է, այլեւ եզրակացությունների տեղիք պետք է տա շատերին:

Տպել էջը