ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը “Ռեգնում” լրատվական գործակալության հարցին

14 հոկտեմբերի, 2011

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք վերջին օրերին հաճախակիացած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ, որոնք միաժամանակ, ուղեկցվում են ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով:

Պատասխան. Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերաբերյալ նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը: Եւ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները , որոնք իբր ուղղվում էին բանակի զինմանը եւ թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց: Օրինաչափ է նաեւ այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ եւ ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում՝ դեմ առ դեմ սեփական ժողովրդի առջեւ:
 

Տպել էջը