Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Ֆրանսիայի Ազգային Ժողովի՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ

22 դեկտեմբերի, 2011

Այսօր, Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով, Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը եւ մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին:

Այս առիթով կցանկանայի եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին եւ ողջ ֆրանսիացի ժողովրդին:

Դեռեւս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը՝ Ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձարգույն արժեք են, իսկ այսօր, ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման:

Տպել էջը