ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Նովոստի – Արմենիա գործակալության հարցին

04 սեպտեմբերի, 2012

Հարց. Պարոն Քոչարյան, ադրբեջանա-հունգարական գործարքի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում բազմաթիվ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ: Ինչպե՞ս եք գնահատում դրանք:

Պատասխան. Ողջունելի է միջազգային հանրության միահամուռ հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակ գործարքին, քանի որ կիսատ-պռատ եւ «հավասարակշռող» հայտարարություններ անողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների շարունակման եւ անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար:

Տպել էջը