ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսության “Առաջին լրատվական” ծրագրին

31 դեկտեմբերի, 2012

Հարց. Պարոն նախարար, ավարտվեց 2012 թ., ինչպե՞ս կբնութագրեք այն, ի”նչ ձեռքբերումներ են եղել։

Էդվարդ Նալբանդյան. 2012 թ. արտգործնախարարության աշխատանքներն ուղղված էին միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության, դիրքերի ամրապանդմանը, տարբեր մայրցամաքներում մեր բարեկամների թվի ավելացմանը։ Արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումներից է, ինչը հաստավեց նաև 2012 թ., որ մեր ժողովրդի համար կենսակաան նշանակություն ունեցող հարցերի շուրջ մեր երկրի և միջազգային հանրության դիրքորոշումները համահունչ են։

2012 թ. ապացուցեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ողղությամբ մեր ռազմավարությունը, ոչ միայն ըմբռնելի է, այլ նաև աջակցություն է վայելում միջազգայն հանրության կողմից։ Դրա մասին են վկայում այս տարի Սոչիում, Լոս-Կաբոսում և Դուբլինում ընդունված հայտարարությունները։

Հարց. Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը ամեն օր թույն է թափում Արցախի և Հայաստանի նկատմամբ։

Էդվարդ Նալբանդյան. Դա վկայում է նրանց դիրքերի թուլության մասին։ Ադրբեջանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նմանվում են Սադամ Հուսեյնի վերջին ամիսների պրոպագանդայի նախարարին։ Բաքվի հայտարարությունները և սադրանքները համապատասխան բացասական արձագանք են ստանում միջազգային հանրության կողմից, ինչպիսին էր Սաֆարովի գործարքը, որը խայտառակություն դարձավ Ադրբեջանի համար և միանշանակ դատապարտվեց ամբողջ աշխարհի կողմից։

Նոր տարվա նախաշեմին դրականից խոսենք. Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Արտաքին գործերի նախարարությունը հետևողական աշխատանք է կատարել ուղղված մեր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդմանը։ Նոր լիցք է ստացել ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմավարական փոխգործակցությունը, զարգացել է համագործկացությունը ԱՊՀ ձևաչափում։

Կարևոր քայլեր են ձեռնարկվել Միացյալ Նահագների հետ բարեկամական գործընկերության զարգացման նպատակով։

Առաջընթաց է արաձանագրվել Եվրոպական Միության և եվրոպական երկրների հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։ Ինչպես և կանխատեսվում էր ստորագրվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, հաջողությամբ ընթանում են Ասոցացման համաձայնագրի և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները։

Զգալիորեն ընդլայնվել է մեր բարեկամական կապերի աշխարահագրոթյունը՝ ասիական, լատինամերիկյան, աֆրիկյան ուղղություններով։

Մենք ուշադրության կենտրոնում ենք պահել զարգացումները արաբական աշխարհում, մեր ջանքներն ուղղված են եղել սիրիահայության անվտանգության ապահովմանը և առաջացող խնդիրների լուծմանը։

Չնայած տարին ընտրական էր, բայց արտաքին քաղաքական օրակարագըբավականին հագեցած էր՝ նաև բարձրաստիճան փոխայցելությունների իմաստով։ Կցանկայի նշել, որ հարյուրից ավել միջազգային պայմանագրեր և համաձայնագրեր են ստորագրվել։

Գալիք տարին ոչ պակաս ակտիվ է լինելու, Հայաստանը նախագահելու է Եվրոպայի խորհրդում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, մեր գործունեությունն ուղղված է լինելու միջազգային ասպարեզում երկարաժամկետ հաստատուն արդյունքների ապահովմանը։

Տպել էջը