Ինչու դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

01 սեպտեմբերի, 2013

Շավարշ Քոչարյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Հոդվածը լույս է տեսել ֆրանսերեն լեզվով, 2013թ.
սեպտեմբերին, «Ճգնաժամերի կանխարգելում և
խաղաղաշինություն» հոդվածների ժողովածուների
երրորդ հատորում: Տես Ed. Jean-Pierre Vettovaglia,
Prévention des crises et promotion de la paix (volume
III). Déterminants des conflits et nouvelles formes de
prévention, Bruylant, septembre 2013, pp. 569-593 (at http://www.mfa.am/u_files/file/Kocharyan_fr%20Article_fr).

Նախաբան

Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա փուլը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին և վերածվել է հակամարտության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան Ադրբեջանի կողմից ուժային քաղաքականություն որդեգրելու արդյունքում: Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է նախկին Խորհրդային Միության տարածքում ծագած այլ հակամարտություններից նրանով, որ Ղարաբաղի ժողովուրդը իրավաբանորեն անթերի կերպով իրացրել է իր ինքնորոշման իրավունքը մինչև Խորհրդային Միության փլուզումը:

Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տարածքի ամենաարյունալի հակամարտությունն էր` տասնյակ հազարավոր զոհերով, հարյուր հազարավոր փախստականներով և մեծ ավերածություններով: Հակամարտության ռազմական փուլը ավարտվեց 1994թ. մայիսին զինադադարի մասին անժամկետ համաձայնագրով: Հատկանշական է, որ զինադադարից անցած 19 տարվա ընթացքում լայնածավալ ռազմական գործողություններ չեն վերսկսվել և հարաբերական խաղաղությունը պահպանվել է առանց միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավման:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդ են հանդիսանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը` Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Չնայած միջնորդների հետևողական ջանքերին` Ղարաբաղյան խնդիրը դեռևս կարգավորված չէ: Դրա հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը գործում է Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին հակառակ:
Ստորև ներկայացված տեսակետները կարող են չհամընկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեսակետների հետ:
 

Ամբողջական հոդվածը (pdf)

Տպել էջը