ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության հարցին

11 հոկտեմբերի, 2013

Հարց. Երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը։

Պատասխան. Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր։

Տպել էջը