ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Times.am լրատվական կայքի հարցին

12 փետրվարի, 2014

Հարց. Երեկ Նիկոսիայում պայմանավորվածություն է ձեռք բերվել կիպրական հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

Պատասխան. Մենք ողջունում ենք փետրվարի 11-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահի և Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ՄԱԿ-ի հովանու ներքո կիպրական խնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին և կիսում ենք միջազգային հանրության ակնկալիքները հիմնախնդրի տևական, արդար և փոխադարձ ընդունելի կարգավորման վերաբերյալ։

Տպել էջը