ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը “Արմինֆո” գործակալության հարցին

11 մարտի, 2014

Հարց.– Ինչպե՞ս կմեկնաբանեք Շվեյցարիայի նախաձեռնությունը բողոքարկելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը:

Պատասխան. – Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատի վերանայմանը:

Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների
կանխարգելման գործում:

Տպել էջը