Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին

19 սեպտեմբերի, 2014

Հարց: Ինչպե՞ս կմեկնաբանեք Շոտլանդիայում կայացած հանրաքվեն:

Պատասխան: Անկախ հանրաքվեի արդյունքներից՝ շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում:

Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
 

Տպել էջը