ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ

03 փետրվարի, 2015

Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք:

Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև՝ ողջ եգիպտացի բարեկամ ժողովրդին, և արագ ապաքինում մաղթում վիրավորներին:

Մեր համերաշխությունն ենք հայտնում միջազգային հանրությանը՝ ահաբեկչության դեմ պայքարում։

Տպել էջը