ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Առաջին լրատվական» ծառայության հարցին

23 հունիսի, 2015

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Երևանում այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների և որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքը։

Էդվարդ Նալբանդյան. Մենք այդ արձագանքները դիտարկում ենք որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը մեր հավատարմությունը։

Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ոստիկանության իսկ կողմից մատնանշված թերությունների շտկման ուղղությամբ, որոնց արդյունքների մասին մեր գործընկերները կտեղեկացվեն։

Տպել էջը