ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցին

19 հոկտեմբերի, 2015

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳՆ արձագանքը Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ-ի կողմից կայացված որոշման վերաբերյալ։

Պատասխան. Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է, որում, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկրորդ պալատի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշման վրա, դատողություններ են արվում նույն գործով ՄԻԵԴ ս.թ. հոկտեմբերի 15-ի որոշման վերաբերյալ։ Սա պարզունակ մանիպուլացիա է։
 

Տպել էջը