ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրին

18 մարտի, 2016

Հարց: Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի Նախագահի և Հունաստանի վարչապետի` Աթենքում կայացած ասուլիսի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ արձագանքը:

Տիգրան Բալայան: Հայ և հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հիմնված է միահյուսված ճակատագրի և փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումների վրա:

Ժխտողականությունը պետական քաղաքականության առանցք դարձնելը Թուրքիային չի ազատում պատմությանն առերեսվելու պատասխանատվությունից։
 

Տպել էջը