ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի հաստատման վերաբերյալ
14 հոկտեմբերի, 2016
Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից, դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված օրիանգծում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի հաստատումը:
Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում: