ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրին
10 մարտի, 2017Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Շավարշ Քոչարյան. Տարիներ շարունակ Թուրքիայի ղեկավարությունը իր սադրիչ հայտարարություններով կոշտացնում է Ադրբեջանի՝ առանց այն էլ դեստրուկտիվ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ նպատակ ունենալով արգելափակել բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացը:
Ակնհայտ է, որ Թուրքիային պետք չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը էապես կնվազեցնի Բաքվի կախվածությունն Անկարայից: