ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
21 դեկտեմբերի, 2017Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով։
Պատասխան. Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։
Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը:
Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ.-ին մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որևիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները, և ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները։
Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից։