ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Ստամբուլի եռակողմ հանդիպումների վերաբերյալ

30 հոկտեմբերի, 2018

Թերթ.ամ. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ստամբուլում օրերս Թուրքիա-Իրան-Ադրբեջան և Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափերով ընդունված հռչակագրերում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին ձևակերպումները։

Պատասխան. Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Դրա շրջանակներում ամրագրված են հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք ներկայցված են որպես մեկ ամբողջություն: Այդ սկզբունքների նկատմամբ ընտրովի վերաբերմունքը որևէ կերպ չի նպաստում խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին:

Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից դուրս, դրան հակասող ձևակերպումներն արհեստածին են ու որևէ աղերս չունեն հիմնահարցի կարգավորման հետ:

 

Տպել էջը