ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ստանիսլավ Զասի հայտարարության վերաբերյալ
07 փետրվարի, 2019Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ստանիսլավ Զասի այն հայտարարությունը, որ նա առաջարկել է հանդիպել ՀՀ ղեկավարության հետ, բայց պատասխան չի ստացել, և որ հարցը հնարավոր կլինի լուծել անգամ առանց Հայաստանի համաձայնության:
Աննա Նաղդալյան. Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև՝ այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: