Արտաքին Գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո
20 հունիսի, 2019Հարց։ Ի՞նչ քննարկեցիք այսօր։ Որո՞նք են հիմնական առաջնահերթություննեը։
Պատասխան։ Կարծում եմ՝ մենք պահպանում ենք մեր հանդիպումների դինամիկան։ Շատ կարևոր ասպեկտ, որի ուղղությամբ պետք է աշխատենք, այն է, որ պետք է պահպանենք այդ շատ կարևոր միջավայրը, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ շարժվելու բոլոր խնդիրների, հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի ուղղությամբ: Եվ դուք գիտեք հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքը: Կարծում եմ, վերջին շաբաթների, վերջին ամսվա ընթացքում եղան որոշ զարգացումներ, որոնք ազդեցություն են ունեցել գործընթացի վրա, և կարծում եմ՝ պետք է ուշադիր դիտարկենք դա և տեսնենք այն ուղիները, որոնցով կարող ենք հավատարիմ մնալ այն համաձայնություններին և փոխըմբռնումներին, որոնց շուրջ աշխատում էինք վերջին ամիսների ընթացքում: Սա մեր այսօրվա բանակցությունների շատ կարևոր մասն էր։ Շատ կաևոր առաջնահերթուրյուններ են առաջընթացի պահպանման քաղաքական կամքը և միջավայրի կայունությունը, որը պատշաճ մթնոլորտ է ապահովում և որի մեջ ընթանում է խաղաղ գործընթացը: Եվ իհարկե, մենք համանախագահների և իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ուշադրություն ենք դարձնում դրան:
Հարց. Պարոն նախարար, ասացին, որ փաստաթղթեր են շրջանառվել ....
Պատասխան. Կան փաստաթղթեր, որոնք գոյություն ունեն, գոյություն ունեցել են, բայց այստեղ խնդիրը փաստաթղթերը չեն: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ սկզբունքներով ենք մենք մոտենում, որովհետև սկզբունքորեն այսօր անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնացած մնալ այն միջավայրի վրա, որը ապահովում է մեզ համար առաջընթացը գործընթացի: Ինչ վերաբերվում է սկզբունքային մոտեցումներին, դրանք հայտնի են բոլորին, արտահայտված են Հայաստանի կողմից տարբեր առիթներով: Եվ այդ կոնտեքստում է, որ մենք բոլոր դեպքերում դիտարկում ենք բոլոր տարբեր տարբերակներն այն կոնտեքստում, թե որքանով է դա արտահայտում, թե որքանով ենք մենք կարողանում տեսնել, որ մեր առաջնային խնդիրները, մեր առաջնային շահերը ստանում են իրենց արտահայտությունը: Իհարկե բավական երկար քննարկում ունեցանք և մեզ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ավելի, այսպես ասած, ուսումնասիրենք, վերլուծենք, գնահատենք այս փուլը: Նախատեսում ենք շարունակել այս գործընթացը քննարկման: Կհայտարարվի, երբ համաձայնությունը ունենանք՝ հաջորդ փուլում ինչ ենք անում, երբ դա կլինի: Համանախագահները նույնպես իրենց մասով անելիք ունեն:
Այդ առումով հիմա մեզ անհրաժեշտ է ուղղակի շատ ուշադիր վերլուծել, թե ինչպես ենք կարողանում պահպանել այդ դինամիկան, որը հնարավորություն է տալիս ունենալ քաղաքական կամք և շարժվել դեպի խաղաղ կարգավորում:
Հարց: Հարցն այն է, թե հակամարտությունից 25 տարի անց ի՞նչ է փոխվել բանակցային գործընթացի առումով: Խոսքս վերաբերում է 1994թ. մինչ 2019թ-ը ընկած ժամանակահատվածին: Ի՞նչ է փոխվել առարկայական երկխոսության առումով:
Պատասխան: Այնպիսի հարց եք տալիս, որը շատ երկար վերլուծական հետազոտություն է պահանջում: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք՝ իմ գործընկերոջ և համանախագահների հետ միասին մի քանի ժամ տևած կարևոր զրույց ենք ունեցել, նման վերլուծական հետազոտության մեջ ներգարվվելը այն չէ, ինչով ես կցանկանայի զբաղվել: Սակայն կարծում եմ, որ շատ կարևոր է հասկանալ Հայաստանի և Արցախի բացարձակ առաջնահերթությունները: Արցախի ժողովրդի անվտանգության բացարձակ առաջնահերթությունը, որից բխում է կարգավիճակի հարցը, շատ հստակ սահմանում է այն, թե մենք ինչպես ենք դիտարկում այս հարցը: Իհարկե, պետք է գիտակցել, որ ամբողջ խաղաղ կարգավորումը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջումը նշանակում է երկկողմ ճանապարh: Ուստի, կարծում եմ, որ պետք է շատ զգայուն կերպով մոտենամ նրան, թե ինչպես ենք ընկալում մեր բացարձակ անվտանգության մտահոգությունները: Եվ մենք նաև պետք է հաշվի առնենք մյուս կողմի մտահոգությունները: Ուստի կարծում եմ այս զգուշավոր մոտեցման և քաղաքական կամքի շրջանակներում պատրաստ ենք շարժվել առաջ:
Հարց։ Պարոն Նախարար, բանակցություններն ընթանում էին հակամարտության սրման ժամանակ...
Պատասխան։ Դա այն է, ինչ ես ասում էի այս ամբողջ ընթացքում։ Իհարկե, սա շատ վատ ազդեցություն ունեցավ, որովհետև բանակցել այն պայմաններում, երբ կան լարվածության աճի տարրեր և այս գործընթացը խաթարելու վտանգներ, իհարկե, դրանք շատ վատ ազդեցություն ունեն, և հնարավոր չէ դրանից խուսափել։
Սակայն այսօր արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև համանախագահների համար շատ կարևոր է գնտել ուղին, որով կկարողանանք աշխատել՝ կայունացնելու ղեկավարների մակարդակով ձեռք բերված երկխոսության, համաձայնության և փոխըմբռման արդյունքում ձևավորված միջավայրը։ Կարծում եմ՝ շատ կարևոր մարտահրավեր է այդ համաձայնությունների և փոխըմբռնման պահպանումը, որոնք ձևավորել են միջավայր, որի շրջանակներում տեղի է ունենում խաղաղ գործընթացը։
Հարց։ Կա՞ն ապագայի վերաբերյալ հստակ համաձայնություններ։
Պատասխան։ Մենք ունենք որոշ համաձայնություններ։ Մենք ունենք համաձայնություններ, որոնք պետք է իրականացվեն, և, կարծում եմ, վերահաստատել ենք այն, ինչ վերաբերում է լրագրողներին, կալանքի մեջ գտնվող անձանց, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կայունությանը, լարվածության ռիսկերը նվազեցմանը նպաստող միջավայրի կայունությանը: Սրանք պահանջում են բազմաթիվ հստակ քայլերի ձեռնարկում, և մենք պետք է աշխատենք դրանք ի կատար ածելու ուղությամբ:
Հարց: Հայաստանի դիրքորոշման մեջ կա՞ որևէ փոփոխություն՝ կապված Արցախին ներգրավելու հետ:
Պատասխան: Որևէ փոփոխություն չկա և չի էլ կարող լինել, և շատ հստակ եմ նշում. Հայաստանի դիրքորոշումը կառուցված է շատ գործնական հիմքի, գործնական մոտեցման վրա, այն է՝ Արցախի շահառու է և հանդիսանում է այս ամենի սուբյեկտը, և նրանք պետք է ունենան սեփականության համապատասխան զգացում, եթե մենք իրապես վճռական ենք բանակցային գործընթացում գործնական առաջընթաց ապահովելու հարցում: Ուստի, կարծում եմ՝ մենք շատ հստակ ենք եղել մեր մոտեցումներում, մենք փորձում ենք ընդգծել, որ սա մասնավորապես քաղաքական կամքի գործնական հարց է՝ բանակցություններում ապահովելու գործնական առաջընթաց: Այս բանակցությունների սուբյեկտը և շահառուն՝ Արցախը, պետք է ունենա սեփականության անմիջական զգացում: Ուստի, սա եղել է երկխոսության մաս, իհարկե մենք պետք է դա հաշվի առնենք: Սակայն, ինչպես ես ասացի, շատ կարևոր է հանգամանքն այն է, որ այս խնդիրները փոխկապակցված են, և մենք շատ զգուշորեն պետք է մոտենանք դրանց:
Հարց․ Դուք լավատեսորե՞ն ենք տրամադրված այսօրվա բանակցություններին։
Պատասխան․ Ես շատ զգույշ եմ լավատեսության կամ հոռետեսության մասին այդ գնաատականներում, սակայն կարծում եմ, որ սա պատասխանատվություն է, քանի որ այս բանակցությունները շատ ուղղակի ազդեցություն ունեն մարդկանց կյանքերի վրա։ Եվ երբ հարցը այս հարթության մեջ է դիտարկվում, պետք է գիտակցել, որ այն ինչ արվում է, պետք է ծառայի խաղաղության հաստատման նպատակին։ Դա լավ է Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի համար, դա լավ է ամբողջ տարածաշրջանի համար։
Բայց դա պետք է լինի այնպես, որ բոլոր կողմերը զգան, որ ընդունվող հանձնառությունները համարժեք են, որ կա փոխզիջման վրա հիմնված այնպիսի լուծում, որ կողմերից յուրաքանչյուրը զգա, որ այն արտահայտում է իր ազգային շահերն ու միմյանց մտահոգությունները և գտնում այնպիսի ելք, որի շրջանակներում համարժեք հանձնառությունների ստանձնումն ապահովում է այդ անհրաժեշտ հավասարակշռությունը։ Սա է փոխզիջման էությունը։
Հարց. Մամեդյարովը ասաց` հաջորդ հանդիպումը չի ուշանա…
Պատասխան. Այո, ես կարող եմ հաստատել, որ մենք համենայնդեպս համաձայնություն ունենք, որ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ և հաջորդ հանդիպման մասին նորից կվերջնականացնենք համաձայնությունը։ Մենք դեռևս նոր ենք դուրս եկել, և հասկանում եք, որ նույնիսկ ներկայիս այս զրույցը առաջին, այսպես ասած, արտացոլումն է, թե ինչպես ենք մենք զգում այս բանակցությունների արդյունքը։ Մենք բնականաբար պատրաստ ենք շարունակել և պատրաստ ենք հայտարարել այդ հաջորդ կետը, երբ համաձայնությունը կունենանք, բայց նույնպես կվերահաստատենք որ սպասել չի տա: Բայց միևնույն ժամանակ շատ էական է, որպեսզի մենք կարողանանք վերահաստատել այն հանձնառությունները, որոնք վերաբերվում են համապատասխան միջավայրին և զինադադարի ամրապնդմանը և համապատասխան մեխանիզմներին, որոնք մաս են նման միջավայրին։
Հարց։ Հարցս վերաբերում է նրան, որ Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասին, իսկ ի՞նչ կասեք 7 հարակից շրջանների, Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց մասին։
Պատասխան. Ես խոսում էի Հայաստանի առաջնահերթությունների մասին: Եվ, բնականաբար, մյուս կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերը նույնպես առկա են: Եվ ինչպես ասում էի...
Հարց. Ինչպիսի՞ն է դիրքորոշումը...
Պատասխան. Լուծումն իրենից ներկայացնում է հանձնառություն: Կարծում եմ՝ ինձնից չեք ակնկալում այս խնդիրների վերաբերյալ ծավալուն քննարկում կամ վերլուծություն այս բանակցություններից անմիջապես հետո: Դա ամենևին այն չէ, ինչի հետ մենք հիմա գործ ունենք: Բայց ինչպես նշեցի, մենք ունենք մեր առաջնահերթությունները և խոսում ենք մեր առաջնահերթությունների մասին, բայց դուք կհիշեք, երբ վարչապետն ասում էր, որ խաղաղությանը հասնելու ուղին այն է, որի միջոցով կկարողանանք պատասխան տալ տարատեսակ այն հարցերին, որոնք հուզում են բոլոր կողմերին: Կուզեի նաև հիշեցնել, որ Հայաստանի վարչապետն այդ մասին ասել է նախկինում, և մենք բազմիցս վերահաստատել ենք դա. ինչպիսի հանգուցալուծում էլ ձեռք բերվի, այն պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդների համար:
Այս պահին, ինչպես ես ասացի, այդ շատ մտահոգիչ զարգացումները, հրադադարի խախտումները, որոնք կյանքեր են խլում, շատ կարևոր մարտահրավերներ են, որոնց մենք պետք է առերեսվենք, որոնց պետք է արձագանքենք, և մենք պետք է նվազեցնենք էսկալացիայի ռիսկերը, որպեսզի կարողանանք պահպանել խաղաղությանը նպաստող միջավայրը:
Եվ այսօր այս զրույցն ունեցանք և այդ առումով համանախագահների, իմ գործընկերոջ հետ լավ քննարկում ունեցանք:
Հարց. Վերջին հարցը անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման մասին, որևէ մեկնաբանություն կանե՞ք...
Պատասխան. Մենք շատ ինտենսիվ, ներառական և շատ արդյունավետ երկխոսություն ունեցանք դեսպան Բոլթոնի հետ: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարցերի լայն շրջանակ, որում, իհարկե, ամենակարևոր մասն էին կազմում տարածաշրջանային անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ ԱՄՆ-ն համանախագահ երեք երկրներից մեկն է և որպես համանախագահ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին շատ կարևոր շահառու է այս ամենում: Մենք ունենք տարածաշրջանային անվտանգությանը և դինամիկային առնչվող շատ կարևոր հարցեր, մենք, իհարկե, պետք է շարունակենք այս երկխոսությունը, այս զրույցը: ԱՄՆ-ն շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք ունենք բավական հարուստ երկկողմ օրակարգ, որը մենք արժևորում ենք: Ուստի, բոլոր առումներով սա շատ կարևոր զրույց էր ԱՄՆ-ի՝ Հայաստանի կարևոր գործընկերոջ հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Եվ ես ասացի, որ սա շատ արդյունավետ, հետաքրքիր երկխոսություն, զրույց, քննարկում էր դեսպան Բոլթոնի հետ: