ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը «Թերթ.ամ»-ի հարցին

20 հուլիսի, 2020

Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոյի անունից հաղորդագրություն է տարածվել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Հայաստանը չի կարող լուրջ վերաբերվել Ադրբեջանի կողմից հեղինակած և Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոյի անունից տարածված հաղորդագրությանը:

Ափսոսանքի է արժանի, որ Չմիավորված երկրների շարժումը թույլ է տալիս իր նախագահությանը պատանդառել այդ ֆորումի անունը և սկզբունքները՝ տարածաշրջանային ապակայունացման իր սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Մեզ համար վերոնշյալ թղթի կտորն առոչինչ է:



Տպել էջը