ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության վերաբերյալ հարցմանը
07 հոկտեմբերի, 2020Հարց. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ հոկտեմբերի 6-ին իբրև հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Ինչպես մեկնաբանեք այս հայտարարությունը:
Պատասխան. Նախ ցանկանում եմ նշել, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել իմ գործընկեր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի նման գործելաոճը դատապարտելի է: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ: