ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխաններն «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին
23 փետրվարի, 2022Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Պատասխան․ Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։
Հարց. Արդյո՞ք հավանական եք համարում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից:
Պատասխան․ Նման հարց օրակարգում չկա: