ՀՀ ԱԳՆ հայտարարություն

08 դեկտեմբերի, 2024

Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։

Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։

Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +96176447205 (բջջային):

Տպել էջը