Րաֆֆի Հովհաննիսյան
Ծննդյան թիվն ու վայրը
Նոյեմբերի 20, 1959թ., ք. Ֆրեզնո
Կրթությունը
1977-1978թթ. Կալիֆորնիայի պետական համալսարանի Բերքլիի մասնաճյուղի (UC Berkeley) քաղաքագիտության բաժին
1979-1980թթ. Կալիֆորնիայի պետական համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղ (UCLA)` հայոց պատմության բաժին
1982թ. Մասաչուսեթս նահանգի Թաֆտս համալսարանի Միջազգային օրենքի եւ դիվանագիտության Ֆլեչեր ինստիտուտ, մագիստրոսի աստիճան
1985թ. Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի Իրավաբանական կենտրոն, իրավաբանության դոկտորի աստիճան
Աշխատանքային գործունեությունը
1981-1982թթ. Թաֆտս համալսարան, հայոց պատմության դասախոս
1985-1989թթ. Իրավաբան` Լոս Անջելեսի Հիլ, Ֆերեր եւ Բրիլ, Ուիթման եւ Ռանսըմ, Ստռուք եւ Լվան, եւ Քուդեր եղբայրներ փաստաբանական գրասենյակներում
1989թ. Հիմնադրել եւ ղեկավարել է Հայ փաստաբաննների միությունը
1990թ. Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգնման գրասենյակ, տնօրեն
1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար
1993թ. - մինչեւ օրս - Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, տնօրեն
1998թ. ՀՀ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, գործադիր տնօրեն
2007թ. - ԱԺ պատգամավոր
Ամուսնացած է, ունի հինգ երեխա