-
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև27 մարտի, 2025
Մարտի 27-ին Երևանում Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի գլխավորությամբ:
-
Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին27 մարտի, 2025
Մարտի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Բորյանկա Սիմիչևիչին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
-
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ԵԱՀԿ մշտական խորհրդի ֆինն նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Թերհի Հակալայի հետ26 մարտի, 2025
Մարտի 26-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի ֆինն նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Թերհի Հակալայի հետ։
-
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդես է եկել ելույթով ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին26 մարտի, 2025
Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին:
-
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Correio Braziliense»-ին26 մարտի, 2025
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ «Correio Braziliense»-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։
-
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը Հայաստան25 մարտի, 2025
Մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով,
-
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանը լրատվամիջոցների հարցերին ԻԻՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում25 մարտի, 2025
Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել ԻԻՀ ԱԳ նախարար, իմ շատ լավ բարեկամ և գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիին: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք շնորհավորել գործընկերոջս և Իրանի բարեկամ ժողովրդին Նովրուզի՝ Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնի կապակցությամբ։
-
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակների հանդիպումը25 մարտի, 2025
Իրանի ԱԳ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայիի հանդիպումը:
-
Եգիպտոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին24 մարտի, 2025
Մարտի 24-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։
-
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը24 մարտի, 2025
Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: