-
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ23 ապրիլի, 2020
Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին։
-
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Կոմերսանտ» թերթի հարցին23 ապրիլի, 2020
Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների և հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորումը:
-
Տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև21 ապրիլի, 2020
Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ21 ապրիլի, 2020
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը համահայկական հարց է և վերաբերում է յուրաքանչյուր հայի: Նշված կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում», համայկական կարգախոս է, որը համահայկական հռչակագրի միջոցով է ընդունվել: Որևէ այլ կերպ մոտենալն անհնար է: Ս
-
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը21 ապրիլի, 2020
Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և տեղում տեղի ունեցած վերջին զարգացումները:
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ21 ապրիլի, 2020
Ապրիլի 21-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:
-
Տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանս20 ապրիլի, 2020
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հ
-
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքի վերաբերյալ հարցին17 ապրիլի, 2020
Հարց. Արցախում ընտրական գործընթացները, որոնք տևեցին մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը և ավարտվեցին նոր նախագահի և խորհրդարանի ընտրությամբ, ինչպես և ակնկալվում էր, առաջ բերեցին Ադրբեջանի բացասական արձագանքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ արձագանքը:
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն ԱԺ պատգամավորների հարցերին Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում16 ապրիլի, 2020
Տաթևիկ Հայրապետյան․ Հարցս ուղղում եմ Արտաքին գործերի նախարար պարոն Մնացականյանին: Պարո՛ն Մնացականյան, Արցախում մարտի 31-ին և երեկ՝ ապրիլի 14-ին, տեղի ունեցան համապետական ընտրություններ, և դրա վերաբերյալ եղան նաև միջազգային արձագանքներ։ Ես կցանկա
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին16 ապրիլի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին: