Անձնագիր

ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄ 

16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է ըստ ցանկության` մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարեկանը՝ 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին չլրացած արական սեռի անչափահասին՝ մինչև 19 տարին լրանալը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Անձնագիրը փոխանկելու համար ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ ՀՀ դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) են ներկայացնում.

  1. Դիմում անձնագիր ստանալու մասին (ներբեռնել),
  2. 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
  3. Անչափահասի անձնագրի բնօրինակը և դրա 2-5-րդ էջերի պատճենները,
  4. Ծնողների ամուսնության վկայականի բնօրինակը և դրա պատճենը,
  5. Մինչև երեխայի ծնունդը ամուսնության գրանցման բացակայության դեպքում՝

ա) հայրության ճանաչման վկայականի բնօրինակը և դրա պատճենը, կամ

բ) միայնակ մայր լինելու մասին տեղեկանքի բնօրինակը և դրա պատճենը, կամ

գ) ծնողի մահվան վկայականի բնօրինակը և դրա պատճենը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա պատճենը,

  1. Ծնողների անձնագրերի բնօրինակները և դրանց 2-3 էջերի պատճենները,
  2. Պետական տուրքի վճարման անոդորրագիրը (ստացականը):

Վճարել պետական տուրքը (30,000 ՀՀ դրամ)

 

 

Ուշադրություն՝

  • Եթե անձնագիրը տրամադրվում է առաջին անգամ, բացի վերը նշվածից, ներկայացվում է նաև ծննդյան վկայականի բնօրինակը և դրա պատճենը,
  • Եթե երեխային անձնագիրը տրամադրվում է ծնողների կամ ծնողներից մեկի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու արդյունքում, ապա ծնողները և նրանց 14 տարեկանը լրացած երեխան տալիս են գրավոր համաձայնություն (եթե երեխան չի ստացել ՀՀ նույնականացման քարտ)՝ երեխային ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր տալու մասին:
  • Տվյալ համաձայնությունը դիվանագիտական ներկայացուցչությունում վավերացվում է անվճար։
  • Եթե ծնողներից մեկն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և հաստատված լինի Աապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:

Ի գիտություն՝

  • Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր) պետք է հաստատված լինեն Ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:
  • Օտար լեզվով փաստաթղթերը Ապոստիլով կամ հյուպատոսական վավերացումից հետո պետք է թարգմանվեն հայերեն։ 
  • Եթե թարգմանությունը կատարված է օտարերկրյա պետությունում, ապա թարգմանությունը նույնպես պետք է հաստատվի Ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ։
  • Անձնագրավորման գործի շրջանակում կատարված գործողությունների համար (հարցումներ, իսկության ստուգում, ստորագրության հաստատում, բացառությամբ թարգմանության) գումար չի գանձվում:

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Արական սեռի այն քաղաքացիները, ում 16 տարեկանը լրանում է տվյալ տարում, ենթակա են զինվորական հաշվառման։ 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Զինվորական հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  1. Դիմում (տրամադրվում է դեսպանությունում),
  2. Պարտավորագիր (տրամադրվում է դեսպանությունում),
  3. Ինքնակենսագրություն (նշել ծննդավայրը, ուսումնական առաջին հաստատության անվանումը, վայրը, այլ պետություն տեղափոխվելու ժամանակը, ընտանիքի կազմը և ներկա ուսման վայրը),
  4. Ծննդյան վկայականի պատճենը,
  5. Անձնագրի պատճենը,
  6. 35×45 մմ չափսի 2 գունավոր նույնական լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
  7. Բնակության վայրի մասին տեղեկանք,
  8. Ընտանիքի կազմի մասին տեղեկանք (տեղեկանքում նշվում է, թե տվյալ անձը ում հետ և որ հասցեում է բնակվում),
  9. Բնութագիր (ուսումնական հաստատությունից՝ պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով),
  10. Առողջական վիճակի մասին փաստաթղթեր (առկայության դեպքում):

 

ՉԱՓԱՀԱՍԻ (16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ) ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿԱՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄ

16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, սակայն 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին՝ մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ բժշկական վերափորձաքննության ժամկետով:

Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին անձամբ ՀՀ դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) է ներկայացնում՝

 

Փոխանակելու դեպքում.

  1. Դիմում անձնագիր ստանալու մասին (ներբեռնել),
  2. 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
  3. Փոխանակման ենթակա անձնագրի բնօրինակը և դրա 2-5-րդ էջերի պատճենները,
  4. 18-ից 55 տարեկան զինապարտ քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկի բնօրինակը և դրա՝ նշումներ պարունակող էջերի պատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանքը կամ տարկետման մասին փաստաթուղթը,
  5. Պետական տուրքի վճարման անոդորրագիրը (ստացականը): 

Վճարել պետական տուրքը (65,000 ՀՀ դրամ)

 

 

Ուշադրություն՝

  • Անձնագրային տվյալների փոփոխության կամ ուղղումներ կատարելու դեպքում բացի վերը նշվածից, ներկայացվում է նաև այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը։ 
  • Օտար լեզվով փաստաթղթերը Ապոստիլով կամ հյուպատոսական վավերացումից հետո պետք է թարգմանվեն հայերեն։ 
  • Եթե թարգմանությունը կատարված է օտարերկրյա պետությունում, ապա թարգմանությունը նույնպես պետք է հաստատվի Ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ։
  • Եթե անհրաժեշտ է ստանալ տեղեկանք անձնագրի փոխանակման գործընթացի վերաբերյալ (անհրաժեշտ է հիմնականում ՌԴ տարածքում), ապա անհրաժեշտ է ներկայացնել մեկ լրացուցիչ 

    լուսանկար։

 

Կորստյան դեպքում.

  1. Դիմում անձնագիր ստանալու մասին (ներբեռնել)
  2. 35x45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության)
  3. Հայտարարություն անձնագիրը կորցնելու մասին (ներբեռնել)
  4. 18-ից 55 տարեկան զինապարտ քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկի բնօրինակը և դրա՝ նշումներ պարունակող էջերի պատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանքը կամ տարկետման մասին փաստաթուղթը,
  5. Կորցրած անձնագրի պատճենը (առկայության դեպքում),
  6. Պետական տուրքի վճարման անդորրագիրը (ստացականը): 

Վճարել պետական տուրքը (65,000 ՀՀ դրամ)

 

Ի գիտություն

  • Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված քաղաքացու անձնագրի տրամադրման կամ փոխանակման համար փաստաթղթերը ներկայացնում և անձնագիր ստանում է նրա օրինական ներկայացուցիչը:
  • Առաջին խմբի հաշմանդամը իրավունք ունի անձնագիր ստանալ ներկայացուցչի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը և (կամ) վկայականի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը (որոնց բնօրինակները պատճենահանվում և վերադարձվում են դիմումատուին), ինչպես նաև ներկայացուցչի լիազորությունները հավաստող՝ օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը:
  • Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր) պետք է հաստատված լինեն Ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:
  • Օտար լեզվով փաստաթղթերը Ապոստիլով կամ հյուպատոսական վավերացումից հետո պետք է թարգմանվեն հայերեն։ 
  • Եթե թարգմանությունը կատարված է օտարերկրյա պետությունում, ապա թարգմանությունը նույնպես պետք է հաստատվի Ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  1. Դիմում (ներբեռնել),
  2. Oտարերկրյա պետության քաղաքացու անձնագրի բնօրինակը և դրա պատճենը,
  3. 18-55 տարեկան տղամարդկանց համար՝ զինհաշվառման կանգնելու մասին դիմում (ներբեռնել),
  4. ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ իրավասու մարմնի կողմից տրամադրված ծանուցումը կամ ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի տվյալները (համարը և ամսաթիվը),
  5. Պետական տուրքի վճարման անդորրագիրը (ստացականը):  

Վճարել պետական տուրքը (65,000 ՀՀ դրամ)

 

Ի գիտություն

18 տարին լրացած և ՀՀ քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները մինչև 37 տարին լրանալը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են զորակոչի, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը այլ պետությունում չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն (12 ամիս ժամկետով) կամ այլընտրանքային ծառայություն (18 ամիս ժամկետով)։

 

 

Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել էլ-փոստով կամ զանգահարել (+37460) 620111 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին և ժամերին: 

Տպել էջը