Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրատվամիջոցների հարցերին Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում

02 մարտի, 2010

Հարց. - Վերջերս լրացավ Սումգայիթյան ջարդերի 22-րդ տարելիցը, եւ այդ առիթով Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ կազմակերպիչներն անպատիժ են մնացել եւ այժմ հանդիսանում են Ադրբեջանի խորհրդարանի անդամ: Ինչ քայլ է ձեռնարկում Հայաստանը նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

\n

Պատասխան. - Իհարկե ցավալի է, որ սումգայիթյան, Բաքվի, Կիրովոբադի եւ այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում, խաղաղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Ցավալի է, որ Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին հանցագործները, մարդասպանները եւ հերոսացվեցին, մեծարվեցին: Ուշ թե շուտ հանցագործները պատիժ կկրեն եւ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի հանցագործները պատասխանատվության ենթարկվեն: Նաեւ կցանկանալի ասել, որ վստահ եմ` կգա ժամանակ, երբ նաեւ Խուջալուի հանցագործությունների իրական կազմակերպիչները, որոնց մասին վկայում են Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը, այլ ադրբեջանական աղբյուրներ, որոնք այսօր հետապնդվում են Ադրբեջանում եւ բազմաթիվ այլ աղբյուրներ, կբացահայտվեն եւ պատասխանատվություն կկրեն:
\n
\nՀարց, Արամ Արարատյան, Արմինֆո գործակալություն. - Պարոն Նալբանդյան, ինչպես կմեկնաբանեիք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որի համաձայն սխալ քայլերը մարտի 4-ին կամ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հետ կապված կկացնահարեն հայ-թուրքական գործընթացը:

\n

Պատասխան. Գիտեմ այդ հայտարարության մասին, որը վերաբերվում է ամերիկյան կոնգրեսի հնարավոր որոշումներին: Կարող եմ ասել հետեւյալը, որ Թուրքիայում հնչող հայտարարություններն են, որոնք հարվածում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախապայմանների լեզվով խոսելուն վերադարձն է հարվածում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Հուսով ենք, որ Թուրքիան կձերբազատվի այն աևհեստական բարդույթներից, որ թուրքական կողմը ստեղծում է, եւ մենք հնարավորություն կունենանք շարժվել առաջ` համապատասխան ձեռք բերված պայմանավորվածությունների:

\n

Հարց, Պանարմենիան.նեթ գործակալություն, Եկատերինա Պողոսյան. – Հարցն ուղղված է Ձեզ, պարոն Նալբանդյան: Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարեց, որ կոնֆլիկտների կարգավորման միջազգային պրակտիկայում որոշիչը ուժի գործոնն է: Ինչպես կմեկնաբանեիք այդ հայտարարությունը:

\n

Պատասխան. - Ձեր հարցին ես կասեի, որ հենց ուժի գործոնի կիրառումն է Ադրբեջանի կողմից, որ պատճառ դարձավ Ղարաբաղի հակամարտության: Եւ ուժի գործոնի թմբկահարումն է այսօր, որ խոչընդոտում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Չգիտեմ, որտեղից են Ադրբեջանում այդպիսի եզրակացության գալիս, կամ որտեղ են այդպիսի բան սովորեցնում կամ սովորում. վստահ եմ, որ ՄԳԻՄՈ-ում այդպիսի դասեր չեն տալիս:

\n

Spanish newspaper. After 15 years of diplomatic wrangle what the European Union can do to help in the conflict that you have with Nagorno Karabakh?

\n

Պատասխան. - Եվրամիության վերաբերյալ ես կարող եմ ասել այն, թե ինչ կարող է անել միջազգային հանրությունը. դուք գիտեք, որ Հելսինկիում դեռ 2008 դեկտեմբերին արվեց 56 երկրների նախարարների հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ, արվեց նաեւ Եվրամիության հայտարարությունը նույն ժամանակ, երբ որ կոչ էր արվում հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրսբերման մասին: Մինչ այսօր հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրսբերման հարցը մնացել է օդում կախված: Ինչու Հայաստանը եւ Ղարաբաղը իրենց համաձայնությունն են տվել, իսկ Ադրբեջանը` ոչ: Ինչ է անում Ադրբեջանը. այսօր Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում համարյա թե ամեն օր: Ինչ կարող է անել Եվրամիությունը: Որպեսզի այսպիսի հայտարարությունները չխանգարեն գործընթացին, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվեն, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծվի այս հարցը: Կոնկրետ առաջարկներ է եղել հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրսբերման վերաբերյալ: Եթե կողմերից մեկը հրաժարվում է, ուրեմն ինքը չի ցանկանում գնալ կարգավորման: Այս օրինակներից մեկն է, թե ինչ կարող է անել Եվրամիությունը:

\n

Հարց. Պարոն Նալբանդյան հարցս Ձեզ եմ ուղղում: Սոչիի եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է առաջարկներ ներկայացնեն Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ: Դրան հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին, որ մոտակա երկու շաբաթներում Երեւանն ու Բաքում պետք է իրենց առաջարկները ներկայացնեն Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Հարցս այսպիսին է. պաշտոնական Երեւանն իր առաջարկներն արդեն ներկայացրել է, թե ոչ:

\n

Պատասխան. Ես ձեզ ասեմ, որ սա աշխատանքային գործընթաց է եւ աշխատանքային գործընթացի ժամանակ կողմերը միշտ էլ ներկայացրել են աշխատանքային առաջարկներ, որոնց վերաբերյալ արձագանքներ են եղել: Եվ այդպես շարունակվելու է, մինչեւ կողմերը չմոտեցնեն, չմերձեցնեն իրենց դիրքորոշումները եւ մինչեւ տարաձայնությունները չհարթվեն: Սա աշխատանքային պրոցես է, եւ աշխատանքային առաջարկներ են, աշխատանքային արձագանքներ են լինելու առաջարկներին: Այնպես որ, որեւէ արտառոց բան այստեղ չկա:

\n

Հարց. Երկուշաբթի օրը վերագործարկվեց Կազբեգի-Վերին Լարս անցակետը: ԶԼՄ-երում տեղեկություններ են հայտնվել, որ Վերին Լարս անցակետի բացման գործընթացը նախաձեռնվել եւ անց է կացվել Հայաստանի միջնորդությամբ: Կարող եք հաստատել կամ հերքել այդ խոսակցությունների իսկությունը:

\n

Պատասխան. Այժմ կարող եմ հաստատել, որ Հայաստանում իսկապես կայացել են բանակցություններ Հայաստանի միջնորդնությամբ: Եվ այսօր, երբ անցակետն արդեն գործում է, կարելի է ասել, որ դա մեծ հաջողություն է առաջին հերթին Վրաստանի, Ռուսաստանի եւ իհարկե նաեւ Հայաստանի համար: Շնորհակալություն:
\n 

Տպել էջը